Միլիոնատեր մայրիկի՝ երեխային դաստիարակելու սկզբունքները

Դաստիարակություն

Դենի Ջոնսոնը մեծացել է խեղճ ընտանիքում, 17 տարեկանում մայրացել է, 21 տարեկանում անօթևան դարձել, 23-ում՝ վաստակել է առաջին միլիոնը: Մի քանի տարի անց հաջողակ գործարար կինը, հինգ երեխաների մայրը, մի քանի թոռնիկների տատիկը պատմել է երեխաների դաստիարակության իր սկզբունքների մասին: «Adme.ru»-ն ներկայացրել է դրանք.

Նպատակը պետք է լինի դեռ մանկուց

Հարուստ մարդիկ հստակ պատկերացնում են՝ ինչ նպատակներ պետք է ունենան իրենց երեխաները: Նրանք դաստիարակում են Հարվարդի ապագա շրջանավարտների, թոփ մենեջերների, ապագա բժիշկների կամ էլ նախագահների: «Իմ ընկերների ընտանիքում, որոնք հրատարակչություն ունեին, որդին ոչ մի կերպ չէր ցանկանում սովորել և ընդհանրապես չգիտեր, ինչ է պետք անել կյանքում: Այդ ժամանակ հայրը որոշում կայացրեց և որդուն ուղարկեց մեկ շաբաթ աշխատելու անօթևանների կացարանում: Մեկ շաբաթ անց որդին վերադարձավ՝ սովորելու մեծ ցանկությամբ ու ընտանեկան բիզնեսին մասնակցելու պատրաստակամությամբ»,-պատմել է Ջոնսոնը:

Առանց հեռուստացույցի և բջջային հեռախոսի

«Նորմալ» երեխայի լավագույն ընկերները որո՞նք են. հեռուստացույցը, համակարգիչը, բջջային հեռախոսը: Դենի Ջոնսոնի երեխաներն առաջին անգամ հեռախոս ունեցել են 16 տարեկանում, իսկ նրանց առաջին համակարգիչը եղել է հայրիկի հին սարքավորումը, իսկ հեռուստացույց տանը ընդհանրապես չկա: «Իմ երեխաներն իրենց  չեն կարող թույլ  տալ հեռախոս ունենալ, քանի որ ոչինչ էլ չեն վաստակում: Բջջայինը թույլ չի տալիս մարդուն կազմակերպել ու պլանավորել իր ժամանակը, իսկ հեռուստացույցը ցույց է տալիս կյանքի սխալ մոդելը: Ինչ է Ձեզ սովորեցում Սպունգ Բոբի մասին մուլտֆիլմը: Ծույլ, անառակ, նիհիլիստական այս կերպարն ուրախանում է, թե ինչպես է մատների վրա ֆռռացնում մյուսներին: Դուք ցանկանո՞ւմ եք, որ ձեր տղաները նման մարդ լինեն: Ուզո՞ւմ եք, որ ձեր աղջիկները նման ամուսին ունենան: Եթե հեռուստացույց չդիտեք 30 օր, ապա կարելի է այդ կախվածությունից ազատվել»:

Սովորեցրեք երեխային սիրել աշխատանքը

Մոտենում են հանգստյան օրերը, իսկ ի՞նչ են լսում երեխաները. «Փառք աստծո, ուրբաթ է», «Կարելի է հանգստանալ էս աշխատանքից», «Իմ ղեկավարը խոզ է»: Նման դիրքորոշումը մարդուն փոքրուց սովորեցնում է, որ աշխատանքը վատ, ծանր ու անդուր բան է: Երբ երեխաներին այդպես են վարժեցնում, նրանք չեն ցանկանում աշխատել ու սեփական բիզնեսը սկսել:

Ջոնսոնի  ընտանիքում երեխաներն արդեն երկու տարեկանից ինչ-որ գործեր են կատարում, իսկ 11 տարեկանում նրանց ավանդն արդեն բավականին մեծ է. «Նրանք վճարում են մեր տանը կեցության ու սնունդի համար: Կյանքում անվճար ոչինչ չկա»: Նա չի օգտվում խոհարարի, դայակի ծառայություններից, տան ողջ գործերն ինքն է անում: Ընդ որում պետք է, որ երեխան կարողանա անել աշխատանքը, որն իրեն դուր չի գալիս, որովհետև դա զարգացնում է բնավորությունը, կամքի ուժը: Եթե անեն միայն այն աշխատանքը, որը դուր է գալիս, ապա մարդկության համար լրացուցիչ օգուտ չես կարող տալ:

Ձեր երեխայի համար դուք բանկոմատ չեք

«Ես մեկ տարվա համար երեխայի կոշիկին տալիս եմ 50 դոլար և գնում են չորս ջինսե տաբատ: Այդ գնով շքեղ կոշիկ չես կարող գնել, բայց եթե լավն ես ցանկանում ունենալ, կամ գնա վաստակի կամ էլ սպասի զեղչերին»,-ասում է Ջոնսոնը, ավելացնելով, որ երեխաները պետք է ապահովված լինեն ամենաանհրաժեշտ բաներով, սակայն հատուկ ֆանտազիաներն ու ցանկություններն ինքը պետք է կարողանա իրականություն դարձնել: «Ամենավատ բանը, որ կարող են անել ծնողներն այն է, որ փողը վաստակում են, որ տան երեխային այն, ինչ իրենք չեն ունեցել մանուկ ժամանակ: Երբ երեխաները մեծանում են, ապրում են մի աշխարհում, որտեղ իրենց չեն կարող թույլ տալ ապրել այնպես, ինչպես մինչ այդ»,-նշում է գործարար կինը:

Սովորեցրեք երեխային առատաձեռն լինել

Հաջողակ մարդկանցից շատերը առատաձեռն են՝ և զգացմունքային, և նյութական առումով: Նրանք նախանձ չեն, շատ առատաձեռն են: Սովորեցրեք երեխային հարգել:

 

Աղբյուր` Panorama.am

Գովազդ