Արցունք, ճիչ, կամակորություն՝ ահա թե ինչով է աչքի ընկնում երեխայի հիստերիան, որին ծնողները պետք է ամեն կերպ դիմակայեն: Իհարկե, շատ դժվար է զսպել զայրույթը, սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս 7 մեթոդ, որոնցով կարելի է հանգստացնել երեխայի հիստերիան՝ չտրվելով նրա շանտաժին:
1.Անտարբերության ցուցաբերում
Արցունք, ճիչ, կամակորություն՝ ահա թե ինչով է աչքի ընկնում երեխայի հիստերիան, որին ծնողները պետք է ամեն կերպ դիմակայեն: Իհարկե, շատ դժվար է զսպել զայրույթը, սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս 7 մեթոդ, որոնցով կարելի է հանգստացնել երեխայի հիստերիան՝ չտրվելով նրա շանտաժին:
1.Անտարբերության ցուցաբերում
Երբ երեխան իրեն վատ է դրսևորում հասարակական վայրերում, շատ դժվար է չզայրանալը: Սակայն հոգեբանների կարծիքով՝ ամենալավ զենքը հիստերիայի դեմ անտարբերությունն է: Իհարկե, ծնողների կարծիքով՝ դա շատ վատ կդիտվի կողմնակի անձանց կողմից, սակայն հավատացեք, որ ցանկացած մայր կամ հայր անպայման իր կյանքում գոնե մեկ անգամ հայտնված կլինի նման իրավիճակում: Երբ երեխան տեսնի, որ իր վատ պահվածքը կամ լացը չի ազդում ձեզ վրա, ակամայից կհոգնի դրանից: Իսկ եթե նա նույնիսկ մեկ անգամ զգա, որ հիստերիան լավ միջոց է՝ իր ցանկությունն իրագործելու, նա այդպես էլ կշարունակի:
2.Անվանակոչեք երեխայի պահվածքը
Երեխաները շատ դժվարությամբ են հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ: Նրանք դեռևս ծանոթ չեն սեփական զգացմունքներին և դժվարությամբ են կառավարում դրանք: Շատ կարևոր է օգնել երեխային անվանակոչել այն արարքները, որոնք իրենք գործում են: Օրինակ՝ «դու հիմա լացում ես, որովհետև քեզ համար չգնեցինք քո ուզած տիկնիկը»: Պետք է նրան հասկացնել, որ դուք ևս զայրանում եք, երբ չեք ստանում ձեր ուզածը: Բայց այս ամենը պետք է անել շատ հանգիստ վիճակում, ինչը կօգնի երեխային մոռանալ լացը:
3.Ներառե՛ք երեխային հիստերիայի դեմ պայքարում
Երեխայի հիստերիան նշան է այն բանի, որ նա չի կարողանում կառավարել զգացմունքները: Երեխային շատ կօգնի, եթե դուք երկուսով պայքարեք դրա դեմ՝ միավորելով ձեր ջանքերը:Երբ երեխան հիստերիայի մեջ է ընկնում, փորձեք մի ներկայացում բեմադրել: Օրինակ՝ ներս է մտնում հորաքույրը և սկսում է գոռգոռալով խոսել կամ լացել: Դա կօգնի երեխային շեղվել լացից և դիտել շրջապատը: Արդյունքում նա կհասկանա, թե որքան դժվար է ձեզ համար, երբ նա լացում է:
Շարունակելի
Աղբյուրը՝ woman-rules.ru