7 մեթոդ երեխայի հիստերիայի դեմ. հոգեբանների խորհուրդները - մաս 2

Դաստիարակություն

Նախորդ 3 խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ:

4. Մի՛ շտապեք ասել «ոչ»

Շատ հաճախ երեխաներին հիստերիկ վիճակի է հասցնում ծնողների ասած   «ոչ»-ը: Փորձեք միանգամից չարտաբերել այդ բառը: Եթե անգամ չեք ուզում կատարել նրա ուզածը, դա կարելի է ասել մեկ այլ կերպ:

Նախորդ 3 խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ:

4. Մի՛ շտապեք ասել «ոչ»

Շատ հաճախ երեխաներին հիստերիկ վիճակի է հասցնում ծնողների ասած   «ոչ»-ը: Փորձեք միանգամից չարտաբերել այդ բառը: Եթե անգամ չեք ուզում կատարել նրա ուզածը, դա կարելի է ասել մեկ այլ կերպ: Օրինակ՝ ես շատ կուզեի գնել քեզ համար այս խաղալիքը, բայց ցավոք հիմա չեմ կարող: Դրանք մեղմացուցիչ հանգամանքներ են, որոնք զերծ են պահում երեխային հիստերիայից:

5. Առաջարկե՛ք այլընտրանք

Երեխաները շատ են սիրում, երբ մայրիկներն իրենց ինչ-որ բան են հարցնում: Օրինակ՝ եթե դուք ուզում եք գնալ խանութ,  բայց չունեք բավարար գումար, անշուշտ մտավախություն կա, որ երեխան կարող է իրեն շատ վատ պահել այնտեղ: Դուք նախապես պետք է պայմանավորվեք նրա հետ, որ իրեն տանում եք խանութ միայն այն պատճառով, որ չի ուզի այն, ինչը դուք ի վիճակի չեք գնել: Առաջին անգամը կլինի դաս ձեր երկուսի համար: Եթե երեխան չկատարի իր խոստումը,  պետք է անպայման հասկանա, որ սխալ է վարվել: Այսպիսով,  դուք կարողանում եք երեխային հասկացնել նաև,  որ առաջնայինը պետք է լինի այն, ինչը բոլորին է հարմար եւ ոչ թե միայն իրեն:

6. Շեղե՛ք երեխայի ուշադրությունը

Երեխայի հիստերիան կանխելու շատ հարմար եղանակ է ուշադրության շեղումը: Երբ երեխան լացում է, կարելի է նրան առաջարկել խաղեր, զբոսանք, մարզանք, պար և այլն:  Դա կօգնի նաև ավելի մտերմանալ նրա հետ:

7. Թույլ տվե՛ք, որ երեխան հատուցի իր սխալի համար

Երբ երեխան ինչ-որ սխալ արարք է անում, այնպես արեք, որ նա հասկանա դա: Նա պետք է հասկանա ճիշտն ու սխալը: Պետք է այնպես անել, որ նա ներում հայցի: Իսկ դուք պետք է նրան ասեք, որ ներում եք միայն նրա համար, որ իրեն շատ եք սիրում, և որ հաջորդ անգամ կրկնելու դեպքում կզրկվի իր սիրելի զբաղմունքից:

Աղբյուրը՝ woman-rules.ru

Գովազդ