10 բան, որ ծնողները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին հաշմանդամության մասին - մաս 2

Դաստիարակություն

Թիֆինի Կարլսոնը ամերիկացի գրող է Մինեապոլիս քաղաքից, ով 14 տարեկանում ավտովթարի հետևանքով ողնաշարի վնասվածք է ստացել և սկսել անվասայլակով տեղաշարժվել: Կարլսոնը ներկայացնում է 10 բան, որ ծնողները պետք է իրենց երեխաներին սովորեցնեն հաշմանդամության մասին: Նախորդ 5 խորհուրդներին ծանոթացեք այստեղ:

6) Ուշադիր եղեք ձեր սեփական վերաբերմունքի նկատմամբ

Թիֆինի Կարլսոնը ամերիկացի գրող է Մինեապոլիս քաղաքից, ով 14 տարեկանում ավտովթարի հետևանքով ողնաշարի վնասվածք է ստացել և սկսել անվասայլակով տեղաշարժվել: Կարլսոնը ներկայացնում է 10 բան, որ ծնողները պետք է իրենց երեխաներին սովորեցնեն հաշմանդամության մասին: Նախորդ 5 խորհուրդներին ծանոթացեք այստեղ:

6) Ուշադիր եղեք ձեր սեփական վերաբերմունքի նկատմամբ

Ասում են` երեխաները սպունգի են նման և միանգամից զգում են իրենց մայրիկի կամ հայրիկի զգացմունքները: Եթե նյարդայնանում եք, վախեցած կամ տարօրինակ եք զգում հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջապատում, ապա նույնը կզգա նաև ձեր երեխան: Փորձեք այդ զգացմունքները մի կողմ դնել, դրական և հանգիստ եղեք, երբ հաշմանդամություն ունեցող անձանց հետ եք շփվում, և ձեր փոքրիկն էլ նույնպիսին կլինի:

7) Նորմալ է, երբ երեխաները նայում են մեզ

Երեխաները սիրում են ամեն ինչին նայել, բայց երբ նրանք շատ երկար են մեզ նայում, այդ դեպքում ուղղակի կարող եք ասել, որ նայելը նորմալ է, բայց չպետք է շատ երկար նայել:

Ես միշտ տխրում եմ, երբ ծնողները հանդիմանում են իրենց երեխաներին, երբ նրանք մի պահ նայում են հաշմանդամություն ունեցող անձանց: Երեխաները փոքրիկ փայլուն մարդիկ են, որ սովորում են աշխարհի մասին: Նրանց անմեղ հայացքներում ոչ մի վատ բան չկա:

8) Մենք անընդհատ ցավ չենք զգում

Երբ իմ փոքրիկ զարմուհուն ասացի, որ իմ վիզը վիրավոր է, այդ պատճառով էլ չեմ կարողանում քայլել, նրա առաջին արձագանքը եղավ, թե արդյոք շա՞տ է ցավում: Երեխաները նոր են սկսում սովորել մարդու մարմինը, և երբ ասում ես, որ վնասել ես վիզդ, նրանք դա միանգամից ցավի հետ են կապում:

Թեև մեզանից շատերը կարող են պարբերաբար կրկնվող ցավեր ունենալ, սակայն երեխաները պետք է իմանան, որ հաշմանդամությունը ֆիզիկական ցավին համարժեք չէ:

9) Մենք նույնպես կարող ենք տպավորիչ լինել

Հնարավորության դեպքում ձեր երեխային որևէ ֆիլմի, գրքի կամ թատրոնի մասին պատմեք, որտեղ հաշմանդամությունը դրական կերպով է նկարագրված: Դա մեծ փոփոխություն կարող է բերել, իսկ տխուր պատմությունները սահորդների մասին, ովքեր կոտրում են իրենց վիզը, ապա սիրահարվում օդաչուի, որը վթարի է ենթարկվում, այնքան էլ լավ չեն երեխաների համար:

Նրանք պետք է տեսնեն, որ մենք ներառված ենք, զվարճանում ենք, ու նույնիսկ, համարձակվում եմ ասել` «դեմք ենք»:

10) Մենք սոսնձված չենք մեր սայլակին

Կարծում եմ` յուրաքանչյուր երեխա պետք է անվասայլակ օգտագործողին առանց սայլակի տեսնի, օրինակ` բազմոցին նստած կամ ավելի լավ է` լողավազանում, մոտոցիկլետի վրա: Այդպես նրանք կարող են տեսնել, որ մենք առաջին հերթին մարդ ենք, հետո նոր անվասայլակ օգտագործող:

Իմ զարմուհին 2 տարեկան էր, երբ առաջին անգամ տեսավ, թե ինչպես եմ վեր կենում սայլակից և նստում բազմոցին: Նրա աչքերը լայնացան, և նա շատ երջանիկ էր, երբ ինձ առաջին անգամ առանց սայլակի տեսավ:

Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է, որի վերջնական նպատակը երեխային լավ մարդ դարձնելն է: Ես շատ ծնողներ եմ տեսել, ովքեր հաշմանդամության նկատմամբ դրական մթնոլորտ են ստեղծել, և նրանք հիանալի մարդ են դաստիարակել:

Եվ հիշեք, որ այս խորհուրդները միայն իմն են: Հաշմանդամություն ունեցող ոչ բոլոր մարդիկ են նույն կերպ մտածում, ուստի երբ հնարավոր է, հարցրեք նրանց, թե ինչ է պետք անել կամ ասել: Դա գիտելիք է, որ պետք է ցանկացածից սովորել:


Աղբյուրը՝ disabilityinfo.am

Գովազդ