Ինչպե՞ս մեծացնել գործարարի

Դաստիարակություն

Մասնագետները խորհուրդ են տալիս երեխային դեռ օրորոցից ներշնչել մեծանալուց սեփական գործը ստեղծելու գաղափարը:  Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես մեծացնել ապագա գործարարի:

 

  • Բացատրեք երեխային, թե նա ինչպես և ինչու է ստանում իր գրապանի փողը.

 

Գրպանի դրամը սովորեցնում է երեխային կառավարել սեփական ֆինանսները: Երեխային գումար տալով` պետք է նրան բացատրել, թե որքան ջանք եք թափել գումարը վաստակելու համար: Երեխան պետք է հասկանա, որ գումարը հեշտ չեն վաստակում, և այդ ամենը պետք է իմանա դեռ վաղ հասակից:

  

  • Ներգրավեք երեխային աշխատանքի մեջ

 

Երեխաներին կարելի է ցույց տալ, թե ինչպես եք դուք աշխատում, պատասխանում նամակներին կամ հեռախոսազանգերին և այլն: Մի փոքր ավելի մեծերի համար կարելի է ընտրել նամակի հասցեատեր և սահմանել աշխատանքային թեմա,  որպեսզի երեխան ինքը գրի նամակը:

 

  • Պատմեք երեխային ձեռնարկատիրական գործունեության մասին

 

Բացատրեք, որ ժամանակն  ամենաթանկ ռեսուրսն  է, որ սա առավել կարևոր է հիշել, երբ աշխատում են: Օգնեք երեխային հասկանալ, որ սեփական բիզնեսը թույլ կտա իրեն թելադրել կյանքի իր պայմանները և վաստակել: Մի մոռացեք նշել նաև, որ բիզնես ունենալը մեծ ջանքեր է պահանջում:

 

  • Օգնեք երեխային սկսել իր սեփական բիզնեսը

 

Հարցրեք երեխային, թե նա ինչ է սիրում անել, և միասին  մտածեք, թե ինչպես կարելի է ունենալ համապատասխան գումար: Օրինակ՝ կարող եք միասին պատրաստել տնային քաղցրավենիք, զարդեր և այլն:

 

  • Եղե՛ք օրինակ

 

Եթե դուք հետաքրքրված եք բիզնեսով, ապա այդ մասին պատմեք ձեր երեխային: Ցույց տվե՛ք, թե ինչպես է աշխատում փոքր բիզնեսը: Երբ երեխաները տեսնում են, որ իրենց ծնողները անկախ են, ակամայից սկսում են նմանվել նրանց:

Աղբյուրը mama.ru

Գովազդ