10 օգտակար խորհուրդ ծնողներին պատերազմական իրավիճակների համար – 2

Դաստիարակություն

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանն  անդրադառնում է  հնարավոր հարցերին, որոնք կարող են հուզել փոքրիկին պատերազմական իրավիճակում:

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ.

6.  Ինչո՞ւ են պատերազմում միայն տղաները։ Աղջիկները վախենո՞ւմ են։

 Աղջիկներն էլ են երբեմն կռվում։ Բայց հիմնականում տղաները ֆիզիկապես ավելի ուժեղ ու պինդ են լինում: Պատերազմի ժամանակ աղջիկներեն էլ են կարևոր գործ կատարում, նրանք հոգ են տանում բալիկների ու ծերերի մասին այն ժամանակ, երբ տղաները կռվում են:

7. Իսկ մեր տունը չե՞ն պայթեցնի:

Ոչ, պատերազմը մեր տնից շատ հեռու է: Մենք ապահով գոտում ենք: Բայց եթե հանկարծ պատերազմը մոտենա մեր տանը, մեզանից ոչ մեկը՝ ծնողներդ, տատիկդ, պապիկդ, թույլ չենք տա, որ քեզ հետ մի բան պատահի:

8. Մահանալը ցավո՞տ է։

Երբ մարդը մահանում է, նրա մարմինը դադարում է աշխատել, և նա ոչ մի բան չի զգում, ոչ մի ցավ:

9. Իսկ ինձ մանկապարտեզից թշնամիները չե՞ն գողանա:

Ոչ մի դեպքում, դա բացառվում է. ոչ դաստիարակներդ, ոչ մայրիկդ, ոչ էլ հայրիկդ թույլ չեն տա, որ որևէ մեկը քեզ վնասի:

10. Հերոսները միայն նրա՞նք են, ովքեր պատերազմում են:

Ոչ, հերոսն այն մարդն է, որն օգնում է թույլերին ու անպաշտպաններին: Եթե ինչ-որ մեկը խեղդվում է ծովում , իսկ մյուսը  փրկում է նրան,  նա հերոս է: Եթե զինվորը պաշտպանում է մարդկանց նրանցից, ովքեր հարձակվել են, նա հերոս է: Իսկ եթե պատերազմում են հենց այնպես,  դա հերոսություն չէ, միայն վատ մարդիկ են ցանկանում պարզապես պատերազմել:

Գովազդ