Ինչպես հաղթահարել մանկական կամակորությունը. անտեսման մեթոդը

Դաստիարակություն

Երեխան կամակոր կարող է լինել տարբեր պատճառներով ու առիթներով:

Մայրիկին դժվար է միանգամից հաղթել կամակորությունը:  Հեշտ է այն դեպքում, երբ օգտագործվում են  փորձված մեթոդներ: Իհարկե, լավագույն տարբերակը վատ վարքն անտեսելն է: Այդ ժամանակ երեխայի կամակորությունն ու հիստերիան ինքնուրույն կանցնի: Բայց, այնուամենայնիվ, հանգիստ մնալ մանկական «համերգի» ժամանակ այնքան էլ հեշտ չէ:   Շատ դեպքերում  մայրիկները բռնկվում են, գոռգոռում: Ցույց են տալիս վատ վարքագիծ, որը տպավորվում է երեխայի մոտ:

 Ի՞նչ է հարկավոր անել` մանկական կամակորությունը հաղթահարելու և կանխելու համար: Անտեսել ,  բայց փորձված կանոններով:

 Հիմնական կանոն. ուշադրություն չդարձնել երեխային, երբ վատ է պահում իրեն կամ ուշադրություն է ուզում գրավել իր պահվածքով: Հակառակ դեպքում, այդ վարքագիծը կամրապնդվի նրա մոտ: Իհարկե, եթե երեխան գնում է անկառավարելի հիստերիայի մեջ է և նրա վարքագիծը կարող է վնասել իրեն կամ մյուսներին, ապա պետք է դիմել այլ գործողությունների և բոլորովին այլ մոտեցում ցուցաբերել: Բայց երբ խոսքը վերաբերում է սովորական կամակորությանն, ապա անտեսելը արդյունավետ մեթոդ է:

Մինչ երեխան կամակորություններ է անում, մի շփվեք նրա հետ, հեռու մնացեք տեսադաշտից: Մնացեք սենյակում, բայց պահպանեք առավելագույն հեռավորություն և մի նայեք նրա ուղղությամբ:

Տարբերակեք  կամակորությունը հանգիստ վիճակից: Հիստերիայի ժամանակ փորձեք անտեսել երեխային, իսկ մնացած ժամանակ ցուցաբերեք առավել ուշադրություն` գրկեք, համբուրեք, պատասխանեք հարցերին: Հաղորդակցվեք` կարծես ոչինչ չի պատահել: Մի հիշեցրեք կամակորությունը և հիստերիան:

Պետք չէ նման արտահայտություններ անել` «Լավ է, երբ չարություն չես անում», կամ «Ես սիրում եմ, երբ քեզ լավ ես պահում»:

Եղեք հետևողական: Երեխային հնարավորություն տվեք, որ  հանգստանա և ինքն իրեն հավաքի: Նույնիսկ եթե չի անցնում բարկությունը, ցույց մի տվեք ձեր զայրութը և մի եղեք ագրեսիվ: Երեխան պետք է համոզված լինի` երբ հանդարտվի և գա ձեզ մոտ, իրեն կընդունեք սիրով:

 

Աղբյուրը`podelkidetkam.ru 

Գովազդ