Ինչո՞ւ է երեխան վատ վարք դրսևորում մոր մոտ, իսկ ուրիշների մոտ իրեն լավ պահում-2

Դաստիարակություն

Ներընտանեկան հարաբերությունների կառավարում

Շատ դեպքերում հարկավոր է ընդունել փաստը, որ ժամանակ առ ժամանակ երեխայի վարքը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Երեխայի զարգացման մեխանիզմի հետ հակամարտելու փոխարեն ավելի լավ է որոշակի ներընտաներկան կանոներ հաստատել։

Դա հնարավորություն կտա երեխային արագ անցում կատարել տատիկից ու դայակից՝ մորը։ Արդյունավետ տարբերակ է երեխային մորը տալն ու արագ հեռանալը։ Այդ բանից հետո հարկավոր է մի քիչ էլ սպասել, մինչ երեխան կվերադառնա կանոնավոր վիճակի։

Հարկավոր է իմանալ, որ երեխայի մոտ կլինի շփման հատուկ գիծ բոլոր այն մեծահասակների հետ, որոնք սերտ կապ ունեն նրա հետ։ Խոսքը՝ տատիկների, պապիկների, դայակների, մանկապարտեզի աշխատողների, ինչպես նաև հոր մասին է, եթե նա առանձին է ապրում։ Նրանց հետ հարաբերությունն ամբողջովին այլ կերպ է դասավորվում, քան մոր հետ։ Ավելին, ցանկացած մարդու հետ երեխան իրեն այլ կերպ է դրսևորում, քանի որ բոլոր հարազատներն ունեն սեփական հույզերն ու արձագանքները, որոնք կրկնօրինակում է երեխան։

Այլ անձանց հետ հարաբերությունները վնաս չեն տա, եթե մայրը խանդոտ, ագրեսիվ պահվածք չդրսևորի և իր պայմաններն առաջ չքաշի։ Նման արձագանքը հոգնեցնում է թե մեծահասակներին, թե երեխաներին։ Եթե մայրը երեխային բավարար ժամանակ է հատկացնում, նա միշտ ընկալում է մորը  որպես ամենամտերիմ մարդու, որին կարելի է վստահել։ Այլ մեծահասակների հետ շփումը բխում է միայն երեխայի շահերից։ Նա սովորում է շփվել տարբեր մարդկանց հետ, նոր տեղեկություն է ստանում։ Այդ ամենն օգնում են նրան նաև ապագայում։

Երբեմն տատիկի հետ խոսելիս փոխվում է երեխայի ձայնն ու տոնը, նա կարող է հրամայել և սադրել նրան։ Եթե երեխան նման կերպ է դրսևորում իրեն, նշանակում է՝ թույլ են տալիս։ Տատիկը երեխայի վարքը նորմալ է համարում, երեխան նույնպես ամեն ինչից գոհ է։  Արդյունքում՝ ներդաշնակ հարաբերություն է ստեղծվում։

Եթե մայրը չի ընդունում տատիկի դաստիարակչական մեթոդները, երեխայի ներկայությամբ չպետք է հակառակն անի։ Երկու տարբեր արժեհամակարգերը երեխային հավասարակշռությունից կհանեն։ Ավելի լավ է՝ երեխային վերցնել ու գնալ։

Ավելի դժվար է հոր հետ շփման գիծ ստեղծելը, երբ նա առանձին է ապրում։ Այդ պարագայում մեծահասակները պետք է մոռանան իրենց վեճերի մասին և փորձեն վստահել մեկմեկու, իսկ ամուսնալուծությունից հետո դա այնքան էլ հեշտ չէ։ Երեխային պետք է թույլ տալ թեկուզ առանձին շփվել բարեկամների հետ, որոնց դուք վստահում եք։ Երբ երեխան դպրոց գնա, նրա մոտ կձևավորվի առաջին ուսուցչուհու հետ շփման սեփական գիծը։ Դրանից հետո նրա համար դժվար չի լինի նոր ընկերներ ձեռք բերելը։

 

 

Աղբյուրը՝ woman-rules.ru

Գովազդ