Գործոններ, որոնք փոքրիկին դարձնում են էլ ավելի կամակոր

Դաստիարակություն

Ավելի հաճախ կամակոր են դառնում 3 տարեկան երեխաները: Այդ տարիքում երեխան սովորում է կառավարել իր էմոցիաները, սակայն միշտ չէ, որ ստացվում է: Սովորաբար 4-5 տարեկանում այդ վարքն անցնում է, բայց պետք է իմանալ՝ կան կարեւոր գործոններ, որոնք կարող են նպաստել երեխայի նման վարքին:

Ներկայացնում է մանկական հոգեբան Եկատերինա Բուրմիստրովան

1.Ծնողները հաճախ են երեխաների համար գնում խաղալիք, իսկ երեխաներն էլ սկսում են ավելի շատ պահանջել, արդյունքում՝ ծնողներին մնում է մերժել:

2.Սովորաբար այն երեխաներն են կամակորություն անում, ովքեր «ոչ» բառը երբեք չեն լսել: Հաճախ երեխան, լսելով «ոչ» բառը մայրիկից, վազում է հայրիկի մոտ, ով ամեն ինչ թույլ է տալիս կամ հակառակը: Արդյունքում՝ նա սկսում է օգտվել այդ հանգամանքից, որպեսզի հասնի սեփական նպատակներին:

3.Կամակորության պատճառ կարող են լինել հոգնածությունն ու վատ քունը: Այդ դեպքում երեխան չի կարողանում կառավարել սեփական էմոցիաները:

4.Խանութում երեխան իրեն անհարմար է զգում. հոգնած է, քաղցած ու ծարավ, կամ նրան զայրացնում է միջավայրը:

5.Երկարատեւ առեւտուրը նույնպես ազդում է երեխայի վարքի վրա: Ծնողները տարվում են գնումներով, իսկ երեխան մնում է մենակ: Հաճախ շատ ծնողներ գնումների ընթացքում մոռանում են երեխայի մասին: Իսկ երեխան ձանձրանում եւ գտնում է փրկություն. նա ցուցադրաբար կամակորություն է անում, որպեսզի ծնողները նորից ուշադրություն դարձնեն իր վրա:

Շարունակելի

Նյութի աղբյուրը՝ razvitie-krohi.ru

Գովազդ