5 «ոսկե կանոն» աղջկա դաստիարակության հարցում

Մենք հաճախ ենք մտածում՝ ճի՞շտ ենք դաստիարակում մեր երեխաներին ու հատկապես աղջիկներին: Ինչպե՞ս դաստիարակել մեր դստրիկին, որպեսզի նա լինի ինքնավստահ, հաջողակ և երջանիկ:

Ահա 5 «ոսկե կանոն» աղջկա դաստիարակության հարցում

  1. Ընդգծեք նրա գեղեցկությունը:

Արտաքին տեսքի մասին կասկածներ միշտ կան աղջիկների գլխում: Կյանքում անհաջողությունները կարող են լինել արտաքին տեսքի պատճառով առաջացած բարդույթներից: Բնությունն ինչ հատկանիշներով էլ օժտած լինի Ձեր դստրիկին, ասեք, որ նա գեղեցիկ է: Ընդգծեք նրա գեղեցկությունը: Մի սևեռվեք նրա թերությունների վրա:

Ծանոթացրեք նրան հայելու հետ: Հենց այս իրի միջոցով նա պետք է բացահայտի իր գեղեցկությունը: Որպեսզի երեխան գնահատի գեղեցիկը, ինքներդ պետք է օրինակ ծառայեք՝ խնամելով ինքներդ Ձեզ ու հետևելով երեխայի հագուկապին:

  1. Սիրեք և մեծարեք նրան:

Երեխայի նկատմամբ շատ խիստ լինել չի կարելի: Խիստ ծնողների երեխաները մտածում են, որ սերը պետք է վաստակել: Հենց այստեղից էլ առաջանում են բարդույթներն ու դժվարությունները մարդկանց հետ շփման հարցում: Ձեր դստրիկը պետք է զգա, որ սիրված է:

Ընտանիքում սիրո պակաս ունեցած աղջնակը կնետվի առաջին իսկ մարդու գիրկը, որը նրան ավելի շատ սեր կտա: Իսկ ոչ բոլորն են իրական ու մաքուր սեր խոստանում: Ձեր դստրիկին հաճախ լավ ու քնքուշ բառեր ասեք:

Փոքրիկ աղջկա կյանքում կարևորեք հոր դերը: Ապագայում նա իր ամուսնուն ընտրելու է հենց հայրիկի նմանությամբ:

  1. Սովորեցրեք սթափ դատել

Սովորեցրեք երեխային մարդկանց հետ շփվելու արվեստը: Երեխան պետք է կողմնորոշվի՝ ում է պետք վստահել, ում՝ ոչ: Դստրիկի հետ քննարկեք Ձեր մտերիմների կյանքում պատահած վատ դեպքերը: Թող երեխան խուսափի այն բոլոր դեպքերից, որոնք կարող են վնասել իրեն:

  1. Սովորեցրեք նկատել դիմացինի ցավը

Կինը պետք է կարողանա հոգալ սիրելի մարդկանց մասին: Մի զայրացեք, երբ փոքրիկը ցանկանում է օգնել շնիկին կամ փիսիկին: Եղեք նրա նկատմամբ հոգատար ու նույնը սովորեցրեք նրան:

Միևնույն ժամանակ՝ օգնեք երեխային տարբերակել՝ ում նկատմամբ պետք է լինել հոգատար ու փափկասիրտ:

  1. Սովորեցրեք երեխային հետևել տան մաքրությանը

Այնքան էլ բարդ չէ երեխային սովորեցնել լինել մաքրասեր: Սկզբում նա կարող է հավաքել իր խաղալիքները, ջուր տալ հայրիկին, իսկ հետո արդեն օգնել Ձեզ տնային գործերում: Երեխան ոչ միայն պետք է մաքրասեր լինի տան հարցում, այլև հետևի սեփական հիգիենային: