4 միֆ հայրիկների մասին

Դաստիարակություն

Յուրաքանչյուր հայրիկ յուրահատուկ սիրով է սիրում իր երեխային:

Այդ իսկ պատճառով դաստիարակության հարցում մեթոդները տարբեր են. ոմանք կարծում են, որ սերը չպետք է խանգարի խիստ լինելուն, ոմանք էլ հակառակ կարծիքին են:

Միֆ 1. Բոլոր տղամարդիկ երազում են տղա երեխայի մասին:

Երբ իմանում եք, որ Ձեր կինը հղի է, շրջապատում բոլորը մաղթում են, որ ապագա երեխան տղա լինի: Այդ մաղթանքների հոսքին Դուք էլ ակամա միանում եք ու երազում տղայի մասին: Բայց երբ պարզվում է, որ ապագա բալիկն աղջիկ է, տխրում եք, կոտրվում:

Ձևավորվել է կարծիք, որ վաղուց դարձել է կարծրատիպ, թե գենը շարունակողը տղան է: Դրա համար էլ բոլորը ցանկանում են, որ առաջնեկը տղա լինի: Երբ գենը շարունակողին ապահովենք, կարելի է հանգիստ աղջիկ ունենալ: Բայց պարզվում է, որ այսօրվա հայրիկների մեծ մասն ամենևին էլ այս կարծիքին չէ: Հայրիկներն իրենց հետագա կյանքը չեն պատկերացնում առանց իրենց աղջնակի: Համաձայնեք՝ Ձեր աղջիկն իսկական գտնված երազ է: Տեսնում եք՝ մի կարծրատիպ արդեն կոտրել եք:

Միֆ 2. Հայրիկին չի հաջողվում նուրբ լինել:

Ֆիլմերում բազմազբաղ հայրիկների կերպար է ձևավորվել. երիտասարդ ու գործարար հայրիկ, որ աշխատանքից ուշ է տուն գալիս, համբուրում է փոքրիկին ու փակվում աշխատասենյակում: Իհարկե, Դուք կարծում եք, որ հայրիկը չպետք է այդպիսին լինի: Նա պետք է ժամանակ անցկացնի իր ընտանիքի հետ, դուրս գա զբոսնելու: Եթե անգամ Ձեր երեխան 20, 25 կամ նույնիսկ 30 տարեկան է, և դուք ցանկանում եք նրան համբուրել, մի՛ ամաչեք: Երեխան միշտ մնում է երեխա: Ցույց տվեք Ձեր սերը: Ծնող-երեխա առողջ սերը շատ դրական է ազդում երեխայի ամբողջ կյանքի վրա:

Միֆ 3. Տղամարդիկ սարսափելի վախենում են նորածին երեխաների խնամքով զբաղվել:

Դուք երբեք չեմ մոռանա այն պահը, երբ առաջին անգամ գրկեցիք Ձեր նորածին երեխային: Դողում էիք, միևնույն ժամանակ անսահման երջանիկ: Այդ պահին վախենում էիք, որ կարող եք վնասել թույլ ու անօգնական այդ էակին: Մի՛ վախեցեք: Համարձակ ու վստահ գրկեք նրան, Ձեր կնոջ հետ միասին լողացրեք երեխային, փոխեք տակդիրը, քնեցրեք: Հիշեք՝ Ձեր կնոջ համար ևս այս փորձությունը նոր է: Կանայք ենթագիտակցորեն իրենց վրա են վերցնում երեխայինն խնամելու պարտականութունները, միացեք նրան, դրանով նաև նոր մակարդակի կհասցնեք Ձեր և Ձեր կնոջ հարաբերությունները:

Միֆ 4. Հայրիկի սերն առաջանում է աստիճանաբար:

Կանանց մոտ երեխայի հանդեպ ամենամաքուր սերն ու քնքշանքն առաջանում է դեռ այն ժամանակ, երբ փոքրիկի սիրտն իր կրծքի տակ է բաբախում: Այդ սերը հղիության 9 ամիսների ընթացքում ավելի է ամրանում: Իսկ տղամարդկանց անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ նոր կարգավիճակին սովորելու ու փոքրիկի հետ ծանոթանալու համար: Ոչ, հայրիկը նույնպես զգում է այն սերն ու պատասխանատվությունն, ինչ մայրիկը: Մի ամաչեք, հաճախ համբուրեք Ձեր հղի կնոջ փորիկը, խոսեք երեխայի հետ, նա հաստատ լսում է Ձեզ ու զգում այդ սերը:

 

Աղբյուրը՝ vospitaj.com

Գովազդ