Պլանավորեք ընտանեկան բյուջեն երեխայի հետ

Դաստիարակություն

«Մամ, ուզում եմ, գնիր». Մենք՝ ծնողներս հաճախ ենք խանութում  հայտնվում այս իրավիճակում, երբ երեխան պահանջում է գնել որևէ բան:

Երեխաները դեռ փոքրուց պետք է իմանան, որ «փողը ծառերին չի աճում»: Որպեսզի երեխան իմանա գումարի գինը, ինքը պետք է տնօրինի իր բյուջեն:

«Գրպանի գումար»

Երեխային հարկավո՞ր է «գրպանի գումար» տալ, թե՞ ոչ. սա հարց է, որն անհանգստացնում է շատ ծնողների: Ծնողներից շատերը կարծում են, որ երեխան միանգամից կծախսի այս գումարը անիմաստ բաների վրա, սակայն շատ ծնողներ էլ այն կարծիքին են, որ փոքրիկը կսկսի պլանավորել իր բյուջեն և կսկսի ճիշտ գնումներ կատարել դեռ փոքրուց: Մասնագետները կարծում են, որ «գրպանի գումար» ունենալը վատ բան չէ, նույնիսկ լավ է: Այդպիսով՝ երեխան կմեծանա ինքնուրույն:

Ծնողները երեխայի կողքին հավերժ չեն, ու դեռ փոքրուց մենք պետք է մեր փոքրիկներին սովորեցնենք կառավարել բյուջեն, ծախսել՝ ըստ անհրաժեշտության: Տալով որոշակի գումար՝ մենք թույլ ենք տալիս երեխային «ինքնուրույն որոշել»՝ ինչի վրա ծախսել: Սկզբում մենք կարող ենք խորհուրդներ տալ երեխային, հետո՝ լուռ հետևել նրա գնումներին:

Երեխան պետք է իմանա իր հաշիվը

Երեխան նաև պետք է հասկանա, որ ծնողների տված գումարը ժամանակավոր է: Եկեք խաղի միջոցով սա բացատրենք երեխային: Փոքրիկին ասեք, որ մեկ շաբաթ նա պետք է «գոյատևի» տվյալ գումարով: Իսկ որպեսզի իր հաշիվն իմանա, նա կարող է.

  • Ծախսերը գրել տետրում,
  • Կազմել անհրաժեշտ իրերի ցուցակ,
  • Երեխայի հետ քննարկել իրեն անհրաժեշտ իրերի ցուցակը, ծնողները կարող են խորհուրդ տալ, բայց թողնել երեխայի ցանկությանը,
  • Երեխային ներկայացրեք նաև Ձեր ծախսերի ցուցակը՝ ինչպե՞ս եք դուք կառավարում Ձեր բյուջեն:

Մեկ շաբաթ անց կարող եք քննարկել՝ բավականացրե՞ց գումարը մեկ շաբաթվա համար, ի՞նչն էր պակաս:

Երբ երեխան կարողանա դեռ փոքրուց կառավարել իր բյուջեն, նրան հետագայում կսպասի ֆինանսական մեծ հաջողություն:

 Աղբյուրը` vospitaj.com

Գովազդ