Ինքնավստահություն ներշնչեք երեխային և նա կդառնա հաջողակ. խորհուրդներ  

Դաստիարակություն

Երեխան իրեն անինքնավստահ է զգում: Այս զգացումը ժամանակի հետ ավելի կխորանա և մեծ տարիքում կարտահայտվի անհամարձակ լինելու, ոչ մի բան չձեռնարկելու տեսքով, եթե ծնողները ժամանակին չօգնեն երեխային:

Ինչ պետք է անենք մենք՝ մեծահասակներս:

Երեխային պետք է ավելի հաճախ գովել: Կան երեխաներ, որոնց հեշտ չի տրվում ամեն ինչ: Նրանք պետք է քրտնաջան աշխատեն, որպեսզի կարողանան դաշնամուր կամ կիթառ նվագել, ֆուտբոլում հաջողություններ գրանցել: Հիշեք՝ ցանկացած լավ բառ կարող է մոտիվացիա դառնալ երեխայի համար:

Երբեք երեխային մի ասեք՝ «մեկ է, քեզ չի հաջողվի մեծ նկարիչ ֆուտբոլիստ, հայտնի պարուհի դառնալ»: Այս արտահայտությամբ Դուք ոչ միայն երեխայի մոտ ստեղծում եք անինքնավստահության մթնոլորտ, գցում եք նրա ինքնագնահատականը, այլև կասեցնում եք նրա հնարավոր առաջընթացը:

Երբ երեխայի մոտ ոչինչ չի ստացվում, մի զայրացեք: Ընդամենը մոտեցեք և օգնեք, խորհուրդ տվեք: Ասեք, որ կանցնի ամեն բան, իսկ առջևում նրան սպասում են հաջողությունները, բայց դրանք պետք է վաստակել:

Հատկապես երեխաները շատ ցավագին են ընդունում կողմնակի անձանց յուրաքանչյուր դիտողություն: Երբ տեսնում եք, որ Ձեր փոքրիկը նեղված է, հարցրեք և բացահայտեք պատճառը:

Երեխային մի ասեք բացասական իմաստ ունեցող արտահայտություններ՝ «դու ինձ երբեք չես լսում», «դու քեզ միշտ շատ վատ ես պահում»: Ազնիվ եղեք՝ Ձեր երեխան մի՞շտ է իրեն վատ պահում: Սրանց փոխարեն ասեք՝ «ես տխրում եմ, երբ դու քեզ վատ ես պահում», «ես կարծում եմ, որ եթե դու ինձ հաճախ լսես, ամեն ինչ ավելի լավ կլինի»:

Երեխային միշտ տվեք ազատ ընտրության իրավունք: Թույլ տվեք նրան որոշել ոչ այնքան բարդ որոշ հարցեր: Դա նրան կներշնչի կարևոր լինելու զգացում:

Աղբյուրը՝ vaspitaj.com

 

Գովազդ