Ինչպիսի՞ մայրիկ եք Դուք

Դաստիարակություն

Յուրաքանչյուր երեխայի համար իր մայրիկն ամենալավն է:

Իսկ յուրաքանչյուր մայրիկ մշտապես մտածում է՝ ինչպիսի մայրիկ է նա իր փոքրիկի համար և ինչպես է կարողանում գլուխ հանել մայրիկ լինելու հաճելի ու պատասխանատու գործից:

Կարդացեք մեր այս նյութը ու փորձեք մտածել՝ ինչպիսի մայրիկ եք դուք:

  1. Դուք միշտ փորձում եք համեմատել Ձեր փոքրիկին այլ երեխաների հետ: Սրանով Դուք ազդում եք Ձեր երեխայի ինքնագնահատականի վրա: Ճիշտ մոտեցումն է  բացահայտել այն հատկանիշները, որոնցով փայլում է Ձեր փոքրիկը, հպարտանալ նրանով  այդ հատկանիշների համար:
  2. Դուք չեք վստահում երեխային: Հիշեք՝ մի փորձեք կարդալ երեխայի և նրա ընկերների նամակագրությունը: Փոխարենը, ստեղծեք ընկերական ու վստահելի միջավայր, որպեսզի երեխան ինքը Ձեզ պատմի ամեն ինչ:
  3. Դուք արգելում եք երեխային անել որևէ բան: Դուք վախենում եք, որ երեխան կջարդի ծաղկամանը, ափսեն, եթե նա դրանք հյուրասենյակից տեղափոխի  խոհանոց: Հիշեք՝ բոլորն էլ սովորում են սեփական սխալների վրա:
  4. Դուք ցանկանում եք, որ երեխան ենթարկվի Ձեզ: Սարսափելի սխալ է: Երեխան չպետք է անի այն, ինչ ցանկանում է մայրիկը: Երեխան չպետք է ընտրի այն մասնագիտությունը, որը մայրիկն է ցանկանում, որը գուցե ժամանակին եղել է մայրիկի անկատար երազանքը: Յուրաքանչյուրս անհատ ենք. հիշեք սա:
  5. Պատմում եք ընկերուհիներին և բարեկամներին երեխայի գաղտնիքը: Երբ երեխան պատմում է Ձեզ իր գաղտնիքները, ապա վստահում է: Դուք կկորցնեք այդ վստահությունը, եթե բոլորին պատմեք երեխայի գաղտնիքները:

Մենք վստահ ենք, որ մեր բոլոր ընթերցող մայրիկները չեն անում այս սխալները:

Աղբյուրը՝ vaspitaj.com

Գովազդ