Ազդակներ, որոնք չի կարելի անտեսել

Դաստիարակություն

Երեխան փակված է իր մեր մեջ կամ չի կարողանում կենտրոնանալ տնային աշխատանքների վրա. սրանք ազդակներ են, որոնք չի կարելի անտեսել: Երբեմն դրանք կարող են շատ լուրջ խնդիրների մասին վկայել:

Ահա մի քանի ազդակ, որոնք չի կարելի արհամարհել.

  1. Տրամադրության փոփոխություն

Մանկական քմահաճույքները միանգամայն նորմալ են, փոքրիկներն օր օրի փոխվում են: Բայց եթե երեխան անընդհատ վատ տրամադրության մեջ է, անհանգիստ է, վախեցած է ինչ-որ բանից, պետք է անհանգստանալ: Երբեմն խնդիրը դպրոցական ծանրաբեռնվածության մեջ է: Երեխայի հետ շատ զրուցեք, հասկացեք պատճառներն ու փնտրեք լուծումներ:

  1. Քնի խանգարում

Քնի խանգարումը երբեմն նորմալ է՝ կապված ֆիզիկական ակտիվության, ծանրաբեռնվածության, ինչպես նաև անցումային տարիքի հետ: Սակայն ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում էլ քնի պարբերաբար խանգարումները անհանգստանալու առիթ են:

  1. Կենտրոնանալու անկարողություն

Տարրական դասարանների երեխաներից դպրոցում կատարյալ կենտրոնացվածություն պահանջելն անհեթեթություն է: Բայց երբ երեխան տանն էլ չի կարողանում կենտրոնանալ, պետք է անհանգստանալ: Բղավոցներն ու պատիժներն այստեղ անզոր են:

  1. Ախորժակի բացակայություն

Քաշի կտրուկ աճն ու նվազումը լուրջ խնդիրների մասին կարող են վկայել: Այս դեպքում պետք է անցնել հետազոտություն և հասկանալ պատճառները:

  1. Ինքնավնասման ցանկություն

Ինքն իրեն ապտակելը, ցավեցնելը, եղունգները, շրթունքները կրծելը, նույնիսկ ինքնաբերաբար միզարձակումները պետք է ծնողին անհանգստանալու տեղիք տան: Անհրաժեշտ է հասկանալ պատճառները, որոնք երեխայի մոտ այս երևույթներն են առաջացրել: Այստեղ ծնողին և երեխային կօգնի հոգեբանը:

Ի՞նչ անել

  1. Բաց և ընկերաբար խոսեք երեխայի հետ, ձևավորեք վստահության մթնոլորտ: Մի զայրացեք և մի պատժեք երեխային, այլ բացատրեք:
  2. Խնդիրների միասնական լուծումներ որոնեք, որոնք և՛ Ձեր, և՛ երեխայի սրտով կլինեն:
  3. Արեք այն, ինչ պայմանավորվել եք երեխայի հետ:
  4. Եթե Ձեր ջանքերից հետո իրավիճակը դրական ելք չի ունենում, դիմեք մասնագետի:

Աղբյուրը՝ vospitaj.com

Գովազդ