Ի՞նչ պետք է կարողանա երեխան 5-6 տարեկանում

Դաստիարակություն
  1. Հարցնում է բառերի նշանակությունը,
  2. Հետևում է երեք գործողություն  ենթադրող  հրահանգներին,
  • 5 տարեկանում հաշվում է մինչ 5-ը, իսկ 6-ում՝ մինչև 7-ը,
  • Ասում է, թե երկու միանիշ թվերից որն է մեծը,
  • Գիտի իր ազգանունը, հեռախոսի համարը, հասցեն, ծննդյան ամիսը,
  • Անվանում է այբուբենի տառերը,
  • Ենթարկվում է խաղի կանոններին,
  • Սիրում է օգնել տնային գործերում,
  • Երեխաների շրջանում ձգտում է լինել առաջատարը,
  • Խաղում է մրցակցային խաղեր,
  • Ինքնուրույն կապում է կոշիկի քուղերը,
  • Կարողանում է կտրել դանակով,
  • Տարբերում է աջն ու ձախը,
  • Արտանկարում է հավասարակողմ եռանկյունի,
  • Արտանկարում է այբուբենի տառերը, գրում է իր ազգանունը,
  • Մեկ ոտքի վրա 10 վայրկյանի ընթացքում կարողանում է պահպանել հավասարակշռությունը,
  • Մեկ ոտքի վրա և փակ աչքերով միայն մի ակնթարթ է կարողանում պահպանել հավասարակշռությունը,
  • Ոտքերը փոխելով թռչկոտում է,
  • Թռչում է ցածր արգելքների վրայով,
  • 5 վայրկյանի ընթացքում կարողանում է կանգնած մնալ ոտնաթաթերի  ծայրերի կամ   կրունկների վրա,
  • Ճոճվում է ճոճանակի վրա՝ ինքն իրեն հրելով,
  • Նկարում է մարդ, որն ունի առնվազն 3 մարմնամաս՝ գլուխ, աչքեր, քիթ, բերան և այլն,
  • Կրկնօրինակելով՝ կառուցում է 6 խորանարդերիկներից կազմված աշտարակ,
  • Բարձրանում և իջնում է աստիճաններով՝ յուրաքանչյուր ձեռքում բռնելով որևէ առարկա,
  • 5 տարեկանում կարողանում է իրեն նետված գնդակը բռնել երկու ձեռքերով և կրծքավանդակով, իսկ 6 տարեկանում՝ միայն ձեռքերով,
  • Կարողանում է պատմել պարզ պատմություններ,
  • Ճանաչում է գույները,
  • Զուգարան գնում է առանց օգնության:
  •  

    Աղբյուրը՝ «5-6 տարեկան երեխաների զարգացումը և դաստիարակման գաղտնիքները» ուղեցույց

    Գովազդ