Իսպանացիները սովորեցնում են երեխաներին չզսպել վատ էմոցիաները. երջանիկ երեխա մեծացնելու իսպանական բանաձևը

Դաստիարակություն

Իսպանիա՝ արևի, տաքարյուն մարդկանց երկիր: Երեխաներին այս երկրում դաստիարակում են սիրո մթնոլորտում:

Հայրիկներն ու մայրիկները երեխաների դաստիարակության հարցում համակարծիք են՝ երեխան պետք է լինի երջանիկ: Իսպանացի ծնողներն իրենց երեխաներին թույլ են տալիս անել գրեթե ամեն ինչ: Նրանք կտրականապես դեմ են նաև երեխաների նեղացնելու բոլոր տարբերակներին։

Իսպանացի ծնողներն անհրաժեշտություն չեն համարում դեռ փոքրուց իրենց երեխային սովորեցնել գիրք կարդալ: Ավելին՝ խրախուսում են մուլտհերոսների հանդեպ երեխաների հետաքրքրությունը:

Իսպանիայում ամենևին էլ գոյություն չունի հայրենասիրական դաստիարակություն: Ավանդական ֆլամենկոն ու կիթառը միայն տուրիստների համար է: Փոխարենը՝ իսպանացիների երեխաները դեռ շատ փոքրուց հետաքրքրվում են ֆուտբոլով:

Բոլոր տղաները խաղում են ֆուտբոլ, ու եթե անգամ նրանց վիճակված չէ դառնալ երկրորդ Պելե, գեղեցիկ մարմին ունենալը երաշխավորված է:

Իսպանիայում ընդունված է ապրել մեծ ընտանիքներով, ընթրում են բոլորով և մեծ սեղանի շուրջ, ծննդյան տոնն էլ կարող են նշել մեկ կամ նույնիսկ երկու ամիս անց: Ուրախանալը սահմանափակող ժամկետներ իսպանացիները չունեն:

Իսպանացիներն իրենց ընտրյալին ծնողներին ներկայացնում են մեծ արարողությունների ժամանակ, երբ հավաքված են լինում բոլոր հարազատները: Եթե երեխայի ընտրյալը դուր չի գալիս ծնողներին, ապա իսպանացիները գերադասում են լռել, քանի որ ամենակարևորն իրենց երեխայի երջանկությունն է:

Տաքարյուն իսպանացիները  զայրույթի պահին ջարդուփշուր են անում սպասքը, սակայն նույնքան եռանդով էլ կարճ ժամանակ անց հաշտվում են: Դեռ փոքրուց իսպանացի ծնողները սովորեցնում են երեխաներին չզսպել վատ էմոցիաները։

Աղբյուրը՝ vospitaj.com

Գովազդ