Երեխան և ծխախոտը. ինչպե՞ս կանխել նրանց «ծանոթությունը»

Դաստիարակություն

Խելացի ծնողները մշտապես դեմ են ծխախոտնին և ցանկանում են հեռու պահել իրենց երեխային այդ չարիքից: Մեր օրերում, ցավոք, երեխաներից շատերն են սկսում վաղ հասակից ծխել:

Ի՞նչ անեն ծնողները, երբ երեխան արդեն սկսել է ծխել, ի՞նչ ասեն, որպեսզի երեխան ազատվի վատ սովորությունից:

Ամենակարևորը՝ ծնողների զայրույթը, պատիժը ոչ մի օգուտ չեն տա: Հակառակը՝ երեխան կսկսի ծխել ծնողներից գաղտնի: Հիշեք՝ արգելված պտուղը միշտ էլ քաղցր է:

Եթե դպրոցականը մեկ անգամ փորձել է ծխել, անպայման երկրորդ անգամ էլ կփորձի: Ու եթե ցանկանում ենք մեր երեխային հեռու պահել վնասակար ծխախոտից, պետք է սկսենք դեռ փոքրուց:

Եթե երեխան դեռ չի փորձել ծխախոտ

  • Նախքան երեխայի հետ ծխելու վնասակարության մասին խոսելը ինքներդ հրաժարվեք վնասակար այդ սովորությունից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում ծխում են այն երեխաները, որոնց ընտանիքում ծխողներ կան:
  • Խոսել անհրաժեշտ է հանգիստ տոնով՝ առանց սպառնալիքների: Խոսեք փաստերով և բացատրեք՝ ինչ կարող է պատահել ծխելու դեպքում:
  • Որքան էլ Ձեզ անհանգստացնում է այդ խնդիրը, երեխային մի հրամայեք, մի պատժեք:
  • Ծնողները կարող են սեփականի պատմությունը պատմել՝ «ծխել եմ, սակայն հասկացա, որ այն վնասակար է» բանաձևով:

Եթե երեխան արդեն ծխում է

Եթե Ձեր երեխան արդեն իսկ փորձել է ծխել կամ ծխում է, նախևառաջ հասկացեք ծխելու պատճառը:

Հաճախ երեխաները ծխում են, քանի որ ցանկանում են նմանվել մեծահասակներին, նրանց համար ծխելը համարվում է «մոդայիկ», կամ էլ չեն ցանկանում տարբերվել հասակակիցներից:

Ծնողները, որոնք, այնուամենայնիվ, չեն կարողանում թողնել ծխելը, գոնե պետք է ծխախոտը պահեն երեխաներից հեռու և չծխեն նրանց ներկայությամբ:

  1. Ծխելը չի կարելի ներկայացնել «մեծական գործ»: Այն կարող է գրավել երեխային:
  2. Այս պարագայում ևս պետք է երեխայի հետ խոսել մտերմիկ միջավայրում:
  3. Երեխային բացատրեք, որ հիմա «նորաձև» է չծխելը:
  4. Եվ ամեն դեպքում կարող եք դիմել հոգեբանի, որը Ձեզ հաստատ կօգնի այս հարցում:

 

Աղբյուրը՝ vospitaj.com

Գովազդ