Արտահայտություններ, որոնք կօգնեն հանգստացնել հուզված փոքրիկին

Դաստիարակություն
  1. Դու կարո՞ղ ես նկարել խնդիրը

Երբ երեխան հուզված է, նեղված է ինչ-որ բանից, անհանգիստ է, խնդրեք նրան նկարել իր զգացածը։ Նկարելը, իր հույզերը կերպավորելը կօգնի փոքրիկին դուրս հանել ամբողջ անհանգստությունը։

  1. Ես սիրում եմ քեզ։ Քեզ ոչ մի վտանգ չի սպառնում

Շատ կարևոր է՝ երեխան իմանա, որ Դուք իրեն սիրում եք, որ կպաշտպանեք ամեն պարագայում։ Երեխան անհանգստանում է, երբ կարծում է՝ անպաշտպան է։ Հաճախ կրկնեք այս արտահայտությունը։

  1. Արի շունչ քաշենք

Երբ երեխան հուզված է, դժվար թե համաձայնի «շունչ քաշելու» Ձեր առաջարկին։ Բայց չենք վհատվում։ Վերածում ենք այս ամենը խաղի։ Պատկերացրեք, թե կուլ եք տալիս հսկայական փուչիկ։ Այդ ընթացքում կարող եք ծիծաղելի ձայներ արձակել, որ երեխան սկսի քրքջալ։

  1. Իսկ ինչու՞ ես դու այդպես մտածում

Այս հարցը դեռահասների համար է։ Սա կօգնի նրանց ձևակերպել մտքերն ու հույզերը։

  1. Արի անհանգստությանդ պատճառը մի քանի րոպեով դնենք մի կողմ, մինչև կանենք այսինչ բանը։

Երեխայի հետ լսեք սիրելի երաժշտությունը, երգեք, խաղացեք, զբաղվեք լավ ու լիցքաթափող որևէ բանով, հետո նորից անդրադարձեք խնդրին։ Հավատացեք՝ երեխան այլ կերպ կնայի դրան։

  1. Դու մենակ չես

Երեխային ցույց տվեք, որ մյուս մարդիկ ևս ունեն խնդիրներ, իսկ խնդիրները պետք է հաղթահարել, այլ ոչ տանջվել դրանց պատճառով։

 

Աղբյուրը՝ Vospitaj.com

Գովազդ