Երեխաների դաստիարակության հարցում հրեա մայրերը առաջնորդվում են այս 7 սկզբունքով

Չկա մի ժողովուրդ, որը երեխաների նկատմամբ այդքան համբերատար լինի, որքան հրեաներն են։

Նոր սերնդի երջանկությունը և բարեկեցությունը հրեաների մոտ, կարծես, դարձել է ազգային գաղափարախոսություն։ Հավանաբար դաստիարակության հենց այս մեթոդն է օգնում հրեաներին տարեցտարի հզորացնելու իրենց երկիրը և ամրապնդելու իրենց դիրքերը համաշխարհային քաղաքականության մեջ։

Եվ ահա, երեխաների դաստիարակության հարցում հրեա մայրերը առաջնորդվում են այս 7 սկզբունքներով.

  1. Իմ երեխան հրաշք է, պարզապես երբեմն հիմարություններ է անում։

Հրեա մայրերը երբեք չեն ասում՝ «դու վատն ես»։ Նրանք ասում են՝ «քեզ պես հրաշք երեխան ինչպե՞ս կարող է նմանատիպ հիմարություն անել»։ Հրեաները կարծում են, որ սխալները երեխաների համար են։ Քննադատությունը չի օգնի դաստիարակել լավ երեխա, այլ հակառակը՝ երեխայի մոտ կառաջացնի մի շարք բարդույթներ։ Այնպես որ, հիշեք՝ երեխան չի կարող վատը լինել, կարող է երեխայի այդ պահի արարքը հիմարություն լինել։ Պետք է գտնել այդ արարքի պատճառն ու օգնել նրան ուղղել այն։

 

  1. Երեխային թույլատրելի է ամեն ինչ, բացառությամբ այն ամենի, ինչը նրան չի կարելի։

Հրեա մայրերը համատեղում են դաստիարակության երկու սկզբունք՝ առավելագույն ազատություն և խիստ պահանջներ։ Այս մեթոդի էությունը փորձենք արտահայտել փոխաբերությամբ․ պատկերացրեք՝ ընդարձակ սենյակ՝ հաստ պատերով։ Երեխային այստեղ ամեն ինչ թույլատրելի է, եթե անգամ նա նկարում է սենյակի պատերին, նրա վրա չեն զայրանում, քանի որ նա ստեղծագործում է այդպես։ Բայց կան բաներ, որոնք կտրականապես չի թույլատրվում հրեա երեխաներին։ Արգելքները վերաբերում են ավագների հետ շփմանը, ուսմանը, առողջությանը ու մյուս կարևոր բաներին։

 

  1. Աշխարհը պետք է իմանա՝ որքան լավն է իմ փոքրիկը։

Հրեա մայրերը շատ լավ գիտեն՝ ինչպես գովել երեխային։ Յուրաքանչյուր հաջողության համար պետք է գովել երեխային, ոգևորել, որպեսզի նա սկսի ձգտել ավելիին։ Պետք է օգնել երեխային հավատալ սեփական ուժերին։ Պետք է գովել ոչ միայն երեխայի, այլև ընկերների, հարազատների հետ զրույցում, որպեսզի երեխան կողքից լսի այդ ամենը։ Թույլ տվեք երեխային լսել, թե որքան եք հպարտանում իրենով։ Նա կփորձի ձգտել ավելիին, որպեսզի իրենով հպարտանալու ևս մեկ առիթ տա ձեզ։

 

  1. Երեխային չպետք է անընդհատ կրկնել նույն բանը, նա պետք է տեսնի այն ձեր անձնական օրինակով։

 Հրեական ընտանիքում սկզբունքային է սեփական արարքների համար պատասխանատվություն կրելը։ Երեխային չպետք է անընդհատ կրկնել, որ նա պետք է խելացի լինի, երեխան պետք է տեսնի այն ծնողների օրինակով։

 

  1. Եղի՛ր երջանիկ քո ընտանիքում, որ երեխան էլ երջանիկ լինի իր ընտանիքում։

Երեխաների դաստիարակության մեթոդները մենք վերցնում ենք մեր իսկ ընտանիքներից։ Մեր երեխաները նույնպես հետևելու են մեզ և նույնը կրկնելու են իրենց ընտանիքում։ Ցանկանու՞մ եք, որ նա լինի երջանիկ իր ընտանիքում, եղե՛ք երջանիկ ձեր ընտանիքում։ Ընտանիքում հարաբերությունները պետք է կառուցված լինեն սիրո և փոխըմբռնման վրա։ Երեխան պետք է տեսնի, որ իր հայրն ու մայրը նախևառաջ սիրող կին ու ամուսին են։

 

  1. Ծնող լինելը գիտություն է․սովորեք իմացողներից։

Հրեական ընտանիքներում երեխաներին դաստիարակում են այնպես, որ նրանք ապագայում լինեն նաև լավ ծնողներ։ Դաստիարակության բոլոր մեթոդները երեխաներին ներկայացվում են խաղերի միջոցով։ Երբ հրեա երիտասարդները ամուսնանում են, արդեն գիտեն՝ ինչ է ընտանեկան կյանքը և ինչպես պետք է դաստիարակել երեխային։ Ի դեպ, ծնողավարության դասեր կան Սինագոգում և հրեական դպրոցներում։

 

  1. Երեխաները պետք է զբաղմունք ունենան․ և՛ ապագայում օգտակար կլինի, և՛ քիչ ժամանակ կունենան հիմարություններ անելու համար։

Հրեաները կրթությանը մեծ ուշադրություն են դարձնում։ Դպրոցից բացի, երեխաները հաճախում են հավելյալ պարապմունքների։ Հրեա երեխաները սովոր են դեռ փոքրուց լինել բազմազբաղ։ Դա օգնում է անշեղորեն գնալ երազանքի հետևից։

 

 

Աղբյուրը՝ lifedeeper.ru