10 խորհուրդ մայրիկներին լեհ մանկավարժ և բժիշկ Յանուշ Կորչակի կողմից

Դաստիարակություն

Յանուշ Կորչակը լեհ մանկավարժ, գրող, բժիշկ և հասարակական գործիչ է: Իր մանկավարժական գործունեության ընթացքում նա երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև դաստիարակների հետ տանում է ինքնաճանաչողության, ինքնատիրապետման և ինքնակառավարման աշխատանքներ:

1.Չսպասե՛ս, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դու ես ուզում: Օգնի՛ր նրան լինել իր նման, ոչ թե քեզ:
2.Այն ամենի համար, ինչ արել ես երեխայիդ համար, փոխհատուցում մի՛ պահանջիր, չէ՞ որ դու նրան կյանք ես տվել, նա ինչպե՞ս քեզ փոխհատուցի։ Նա կյանք կտա երկրորդին ու երրորդին. հենց սա է փոխհատուցման անշրջելի կանոնը:
3.Երեխայի վրա մի՛ բարդիր քո խնդիրները, որպեսզի մեծ տարիքում չվարես այն, ինչ «ցանել ես»: 
4.Երեխայիդ խնդիրներին վերևից մի՛ նայիր, դու չգիտես՝ ինչպիսինն է իր կյանքը: Այն պակաս բարդ չէ, քան քոնը, իսկ գուցե ավելի բարդ է, չէ՞ որ նա դեռ կյանքի փորձ չունի:
5.Նրան մի՛ նվաստացրու։
6.Երբե՛ք չմոռանաս, որ մեր կյանքում ամենակարևոր հանդիպումները երեխաների հետ են: Դրանց մեծ ուշադրություն դարձրու: 

7.Քեզ մի՛ տանջիր, եթե կարծում ես, որ չես կարողանում ամեն ինչ անել երեխայիդ համար: Երեխաների համար չանել ինչ-որ մի բան նշանակում է չանել ոչինչ:

8.Երեխան քո ամբողջ կյանքը գրաված բռնակալը չէ: Նա քո լավագույն ստեղծագործությունն է: 
9.Սովորի՛ր սիրել ուրիշի երեխային նույնպես: Սովորի՛ր նրա մեջ չտեսնել այն ամենն, ինչ չէիր ուզի տեսնել սեփական երեխայիդ մեջ:

10. Սիրի՛ր երեխայիդ այնպես, ինչպես կա: Երեխան քո կյանքի անգին նվերն է:

 



Թարգմանեց Ստելլա Պետրոսյանը։

Գովազդ