5 քայլ՝ հոգեպես առողջ երեխա ունենալու համար

Դաստիարակություն

Մեծացնել հոգեպես առողջ երեխա՝ չի նշանակում, որ նա չպետք է լացի, երբ տխրում է կամ չունենա ձախողումներ: Սա մի բանալի է, որով երեխան բացում է իր կյանքի հաջողությունների դռները: «Իմ փոքրիկ»-ն առանձնացրել է 5 քայլ, որոնք կօգնեն հոգեպես առողջ երեխա դաստիարակելու հարցում:

1. Ընդունել ձախողումները

Դպրոցում որևէ առաջադրանքի վատ կատարումը չի նշանակում, որ Ձեր երեխան ավելի վատն է, քան մյուս երեխաները: Ձախողումները մեր կյանքի ուղեկիցներն են ճիշտ այնպես, ինչպես հաջողությունները: Սովորեցրեք Ձեր փոքրիկին այս բանաձևը:

2. Ազատվել անտեղի մեղքի զգացողությունից

Երեխաներին օգնեք ազատվել անտեղի մեղքի զգացողությունից: «Դու իմ ընկերն ես, օգնիր ինձ արտագրել առաջադրանքը», «եթե ինձ սիրում ես, արա դա ինձ համար». Այս արտահայտությունները չպետք է դեր խաղան երեխայի կյանքում: Ձեր երեխաներին սովորեցրեք, որ որոշումներ կայացնելիս չպետք է առաջնորդվել մեղքի զգացողությամբ:

 3. Չդառնալ եսակենտրոն

Նախորդ կետը չի ենթադրում, որ պետք է երեխային դարձնել եսակենտրոն: Դա չի օգնի նրան առաջ գնալ կյանքում: Երեխաներին սովորեցրեք առաջնորդվել այս բանաձևով՝ «ես ի՞նչ կարող եմ անել աշխարհի, իմ երկրի համար, այլ ոչ՝ ի՞նչ կարող են անել բոլորն ինձ համար»:

 4. Չխուսափել դժվարություններից

Երեխաներին մշտապես պաշտպանելը չի օգնի նրան լինել ինքնուրույն: Սովորեցրեք երեխային, որ վախից, դժվարություններից ազատվելու լավագույն միջոցը դրանց հետ առերեսվելն է: Այս դեպքում Դուք կմեծացնեք համարձակ մարդու՝ պատրաստ ցանկացած պահի դուրս գալ հարմարավետության գոտուց:


5. Ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն

Երեխաներին թույլ տվեք ինքնուրույն որոշումներ կայացնել այնպիսի հարցերում, ինչպիսին են՝ ի՞նչ հագնել այսօր, ի՞նչ ուտել ընթրիքին, ո՞ր այգին գնալ՝ զբոսնելու: Թո՛ղ Ձեր երեխաները դեռ փոքրուց սովորեն ինքնուրույն որոշումներ կայացնել:

 

Թարգմանեց Ստելլա Պետրոսյանը։

Աղբյուրը՝ www.mother.ly

Գովազդ