Եթե սիրում եք երեխային, ապա փորձեք հետևել այս պարզ, բայց շատ կարևոր խորհուրդներին․ հոգեբան

Դաստիարակություն

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը:

Եթե սիրում եք երեխային․․․

- Նորից սիրահարվեք նրա մորը/հորը։
- Եթե սիրել այլևս չի ստացվում, քանի ուշ չէ, հեռացեք, որ շարունակեք սիրել կյանքը։ 
- Եթե հեռանալ չի ստացվում, աշխատեք ընկեր լինել, հերիք է մեղադրեք, վերջ, ավարտվել է, ընդունեք։
- Մի խնայեք առողջության վրա ծախսվող գումարն ու ժամանակը։ 
- Սիրեք ժամանցն ու լավ ֆիլմերը։
- Ունեցեք ընտանիքից դուրս որևէ տարվածություն, աշխատանք, հոբբի։ 
- Կիսվեք կարդացած գրքերով, մի դաստիարակեք, կիսվեք։
- Պատմեք ձեր մանության ու ձեր դժվարությունների մասին, աշխարհում որևէ բան այդքան չի հարստացնում մեզ, որքան անկեղծությունը։ 
- Մեղքի զգացումով մի ծանրացրեք ձեր հոգին, երեխաները ներողամիտ են։ 
- Մի արեք զոհաբերություններ, սիրեք ինքներդ ձեզ։
- Ամեն առավոտ համեղ նախաճաշ պատրաստեք նաև ձեզ համար։
- Արձակուրդներից մեկը պլանավորեք առանց երեխաների, նրանք արժանի են ազատության:

- Սիրեք ձեր ծնողներին, և հոգատար եղեք նրանց նկատմամբ, ներեք, մոռացեք, ժպտացեք։ 
- Մի աշխատեք լինել անթերի, դա ոչինչ չի սովորեցնում։
- Զրուցեք, լսեք, ունկնդրեք, դիտեք ակտիվ դաստիարակելու փոխարեն։
- Եթե երեխան վշտացրել է ձեզ, վիրավորել, ցավ պատճառել, մի վախեցեք ասել դրա մասին, ցույց տալ ձեր իրական զգացմունքները։
- Դադարեք մրցել առհասարակ և ցույց տվեք երեխային անշտապ ապրելու արվեստը, չկա ստարտ և չկա ֆինիշ, որին պետք է ավելի շուտ հասնել։

 

Գովազդ