Պատասխանատվության զարգացումը` երեխայի մեջ. ի՞նչ է պետք անել

Դաստիարակություն

Երեխան հայրիկին ասում է, որ  անպայման կկատարի տնային առաջադրանքները և հետո միայն կիջնի խաղահրապարակ:

Այնինչ՝ դասերը կատարելը դուրս է մղում իր պլաններից ու գնում խաղահրապարակ` առանց դրանք կատարելու: Սա երեխայի մոտ պատասխանատվության բացակայության մեկ օրինակ է: Ի՞նչ քայլեր իրականացնել, որ փոքրիկը լինի պատասխանատու յուրաքանչյուրի նկատմամբ, ցանկացած իրավիճակում: «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը նշում է, որ դա երեխայի մոտ ձևավորելու էական նախապայմանը ծնողի պատասխանատվությունն է, երբ փոքրիկին սովորեցնում են ոչ թե բառերով, այլ` օրինակով։ Ենթադրենք՝ ծնողը երեխային խոստանում է մի բան, որը չի կարողանալու անել։

Փոքրիկի պատասխանատվությունը կարող է արտահայտվել ոչ միայն մարդկանց, այլև սեփական իրերի նկատմամբ: Օրինակ՝ խնամքով է պահում գրքերն ու տետրերը, չի պատռում, ավելորդ գրառումներ չի կատարում, պատշաճ կերպով հոգ է տանում դպրոցական համազգեստի մաքրության մասին կամ էլ ֆիզկուլտուրայի դասաժամի համար նախատեսված հագուստը չի մոռանում դպրոցում:   «Երեխայի մոտ իրերի հանդեպ պատասխանատվություն ձևավորելու համար անհրաժեշտ է նրան դարձնել որոշակի գործողությունների մասնակից. հավաքել, դասավորել առարկաները, մաքրել դարակները, շրջակայքը։ Հարկավոր է թողնել, որպեսզի անպատասխանատվության դրսևորման դեպքում նա ինքնուրույն, առանց քննադատության կամ արդարացման դուրս գա տվյալ իրավիճակից»,- շեշտում է հոգեբանը: Նրա կարծիքով՝ դպրոցական տարիքում, դեռահասության շրջանում նման խնդրի չբախվելու համար անհրաժեշտ գործողություններ պետք է իրականացնել դեռևս նախադպրոցական տարիքում։

Լուսինե Գրիգորյանն ընդգծում է, որ պատասխանատվության ձևավորման հարցում ծնողների կողմից թույլ տրվող սխալներից մեծագույնը գերխնամքն է: Երեխայի փոխարեն ամեն ինչ անելը հանգեցնում է վերջինիս մոտ անպատասխանատվության առաջ գալուն։

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ