3 կանոն՝ երեխա-հայրիկ հարաբերությունները հրաշալի դարձնելու համար

Դաստիարակություն

Նյութի երկրորդ մասը կարդացեք այստեղ:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը հայրիկներին տալիս է երեք կարևոր խորհուրդ, որոնք ներկայացնում ենք ստորև.    

 . Մի՛ ամաչեք ցույց տալ ձեր զգացմունքները:

Երբեմն մտածում են՝ ամոթ է, որ տղամարդը ցույց տա իր հույզերը: Ընդհակառակը՝ տղամարդը պետք է հիշի, որ երեխային հարկավոր են իր սերն ու գգվանքը և առաջին հերթին փոփոխություններ կատարի հենց հուզական դաշտում:  Որքան շատ նա սիրի ու գուրգուրի երեխային, այնքան ավելի մեծ ու դրական էներգիա կստանա:

 

. Ժամանակ անցկացրեք բալիկների հետ:

Հայրիկը կարող է օրվա ընթացքում երեխայի հետ զբաղվել թեկուզ կես ժամ: Պարզապես շփվեն, զրուցեն ու միասին մի բան դիտեն, խաղան ու կատակեն: Սա լիարժեք կդարձնի երեխայի՝ հոր մասին ունեցած պատկերացումները, իսկ հայրը կզգա իրեն ընտանիքի լիիրավ ու սիրված անդամ:

 

. Փորձեք մասնակցել երեխայի ուսումնական գործընթացին:

Մայրիկն ու հայրիկը պետք է երեխայի կրթադաստիարակչական հարցերին առնչվող քննարկումներ ունենան և չխուսափեն իրենց պարտականությունները կատարելուց: Չէ՞ որ դրանք հենց այն պարտականություններն են, որոնք համեմում ենք սիրով և վերածում հաճելի գործողությունների:

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ