Եթե երեխան ցերեկները կարողանում է օգտվել գիշերանոթից , դա դեռ չի նշանակում, որ նա գիշերը տակը չի թրջի

Դաստիարակություն

Շատ ծնողներ կարծում են, թե պետք է գիշերը երեխային արթնացնել և գիշերանոթին նստացնել, որ մինչև առավոտ չոր մնա: Մանկաբույժ Սիրանույշ Պողոսյանը պատմում է.

«Ծնողները հաճախ ասում են. հիմա, ցերեկը երեխան համաեմատաբար հազվադեպ է տակը թրջում, գիշերը ե՞րբ պետք է նրան արթնացել` գիշերանոթին նստեցնելու համար»:

Մանկաբույժը դա սխալ է համարում:

«Իրականում ծնողներից ոչ մի ջանք չի պահանջվում, որ երեխան ամբողջ գիշեր չոր մնա»:

Դա լինում է, երբ միզապարկն արդեն բավական ամրացել է, իսկ երեխան չի նյարդայնանում և չի դիմադրում գիշերանոթի նստելուն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 12 ամսական հարյուր երեխայից մեկն է առավոտյան չոր արթնանում, չնայած մայրը երբևէ նրան չի

Շատ ծնողներ կարծում են, թե պետք է գիշերը երեխային արթնացնել և գիշերանոթին նստացնել, որ մինչև առավոտ չոր մնա: Մանկաբույժ Սիրանույշ Պողոսյանը պատմում է.

«Ծնողները հաճախ ասում են. հիմա, ցերեկը երեխան համաեմատաբար հազվադեպ է տակը թրջում, գիշերը ե՞րբ պետք է նրան արթնացել` գիշերանոթին նստեցնելու համար»:

Մանկաբույժը դա սխալ է համարում:

«Իրականում ծնողներից ոչ մի ջանք չի պահանջվում, որ երեխան ամբողջ գիշեր չոր մնա»:

Դա լինում է, երբ միզապարկն արդեն բավական ամրացել է, իսկ երեխան չի նյարդայնանում և չի դիմադրում գիշերանոթի նստելուն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 12 ամսական հարյուր երեխայից մեկն է առավոտյան չոր արթնանում, չնայած մայրը երբևէ նրան չի վարժեցրել, և նույնիսկ այն դեպքում, երբ նա ցերեկը տակը թրջում է:

«Նմանապես շատ երեխաներ երկրորդ տարվա վերջին և երրորդ տարվա սկզբին ամբողջ գիշեր չոր են մնում, թեև դեռ չեն սովորել ցերեկվա ընթացքում ղեկավարել իրենց միզապարկը»:

Պատճառն այն է, որ քնած ժամանակ երիկամները ինքնաբերաբար ավելի քիչ` սակայն ավելի խիտ  մեզ են արտադրում, ուստի միզապարկը կարողանում է մեզն ավելի երկար պահել գիշերվա քնի ընթացքում, քան ցերեկը:

« Փորձը ցույց է տալիս, որ հենց երեխան սովորում է ցերեկվա ընթացքում օգտվել գիշերանոթից, որոշ ծնողներ նախընտրում են եռանդուն միջամտել և երեկոյան ժամը 10-ին մոտ փորձում են արթնացնել նրան»:

Երբեմն դա փոքր-ինչ  օգնում է, քանի որ ուշ երեկոյան դատարկված միզապարկը վաղ առավոտյան շատ լիքը չի լինում: Որոշ երեխաներ հեշտությամբ են արթնանում և պատրաստակամությամբ էլ նստում են գիթերանոթին: Ուրիշները դժվարությամբ են արթնանում, ոչ մի կերպ չեն կարողանում միզել և նույնիսկ զայրանում են: Մանկաբույժը զգուշացնում է, եթե նման դեպքեր կան, ավելի լավ է փոքրիկին երեկոյան չարթնացնել:

Նյութը պատրաստեց Լիանա Հովհաննիսյան

Գովազդ