Երկրորդ երեխան ընտանիքում

Դաստիարակություն

Դուք արդեն իսկ երջանիկ ծնող եք, ունեք փոքրիկ բալիկ: Սակայն մի օր գալիս է պահը, երբ ընտանիքին նոր համալրում է սպասվում: Շատ ծնողների մոտ հարց է առաջանում, թե ինչպես նախապատրաստել երեխային քրոջ կամ եղբոր ծնվելուն:

Հոգեբանները միանշանակ պնդում են, որ երեխային հարկավոր է նախապատրաստել այդ իրողությանը: Միայն խոսակցությունները երեխայի ներկայությամբ ընտանիքի համալրման մասին բավարար չեն:  Խորհուրդ է տրվում տնային գործերով զբաղվելիս կամ երեխայի հետ խաղալիս նրան բացատրել «լուրի» էությունը :

Օրինակ` «Ինչ լավ է բլրակից սահելը: Իսկ երբ քույրիկը ծնվի, ավելի ուրախ կլինի»:  Սովորեցրեք երեխային, որ նա կլինի մայրիկի և հայրիկի օգնականը երեխայի ծնվելուց հետո, քանի որ դուք նրա օգնության կարիքն

Դուք արդեն իսկ երջանիկ ծնող եք, ունեք փոքրիկ բալիկ: Սակայն մի օր գալիս է պահը, երբ ընտանիքին նոր համալրում է սպասվում: Շատ ծնողների մոտ հարց է առաջանում, թե ինչպես նախապատրաստել երեխային քրոջ կամ եղբոր ծնվելուն:

Հոգեբանները միանշանակ պնդում են, որ երեխային հարկավոր է նախապատրաստել այդ իրողությանը: Միայն խոսակցությունները երեխայի ներկայությամբ ընտանիքի համալրման մասին բավարար չեն:  Խորհուրդ է տրվում տնային գործերով զբաղվելիս կամ երեխայի հետ խաղալիս նրան բացատրել «լուրի» էությունը :

Օրինակ` «Ինչ լավ է բլրակից սահելը: Իսկ երբ քույրիկը ծնվի, ավելի ուրախ կլինի»:  Սովորեցրեք երեխային, որ նա կլինի մայրիկի և հայրիկի օգնականը երեխայի ծնվելուց հետո, քանի որ դուք նրա օգնության կարիքն ունեք: Հղիության ընթացքում կարելի է նաև փոքրիկի հետ խոսել այն ժամանակաշրջանի մասին, երբ սպասել եք իր ծննդյանը. պատմեք ձեր սպասումների, հույզերի, ակնկալիքների մասին, ցույց տվեք ձեր սերը նրա հանդեպ, որ նրան չեք մոռանում:

Պատրաստ եղեք, որ նախկինում խելոք ու լսող առաջնեկի վարքագիծը կարող է փոխվել  երկրորդ երեխայի ծնվելուց հետո:  Ուստի խորհուրդ է տրվում երեխայի ծնվելուց հետո 1-2 ամիս շատ ուշադիր հետևել առաջնեկի վարքին, պահվածքին: Ուշադրություն հատկացրեք ոչ  միայն նորածնին, այլևս առաջնեկին. վերջինս նույնպես ծնողական սիրո և հոգատարության կարիք ունի:

Եթե մտավախություն ունեք, որ կարող եք հանկարծ նորածնի մասին հոգալով ուշադրությունից դուրս թողնել ավագ երեխային, ապա ձեզ համար հուշաթերթիկ կազմեք, որով կհիշեցնեք ձեզ, որ ավագ երեխան նույնպես կարիք ունի ձեզ հետ շփվելու: Օրվա ընթացքում գոնե մեկ ժամ ժամանակ հատկացրեք միայն առաջնեկին, օրինակ, նրա հետ գնացեք զբասանքի, կամ երեկոյան պարտադիր նրան պառկեցրեք քնելու, հեքիաթ կարդացեք նրա համար և այլն:

 

Շարունակելի

Նյութն ըստ supermams.ru կայքի

Գովազդ