Մայրիկը մեկն է, իսկ երեխաները` երկուսը…ինչպես վարվել

Երբեմն երկրորդ երեխայի ծնվելուց հետո առաջնեկի մոտ վարքային փոփոխություններ են նկատվում: Առաջին երեխան չի ուզում լինել մոռացված կամ ուշադրությունից զուրկ, ավելի քիչ սիրված ընտանիքում: Այդ պատճառով էլ նա սկսում է ամեն կերպ պայքարել,  այսպես ասած, ծնողների մոտ  առաջինը լինելու համար. կապրիզներով, արցունքներով, գոռոցներով նա ուշադրություն է գրավում իր վրա:  Նա խանդում է նորածնին, քանի որ երբեմնի միայն իր մայրիկն այժմ ժամանակի մեծ մասը հատկացնում է քույրիկին կամ եղբորը:

Երբեմն երեխայի մոտ խանդը կարող է դրսևորվել նաև նորածնի նկատմամբ չափազանց շատ հոգատարությամբ. Նա միշտ նորածնի շուրջ է պտտվում, երբեմն անգամ դրանով բարկացնում մայրիկին:

Հազվադեպ, սակայն պատահում է նաև, որ երեխան նորածնի հանդեպ խանդից կարող է առանց պատճառի հաճախակի հիվանդանալ:

Որպեսզի նման անցանկալի իրավիճակներից խուսափեք, «երես տվեք» առաջնեկին, նրան ևս ուշադրություն ու հոգատարություն բաժին

հանեք:  Թող նա զգա, որ նոր երեխայի ծնվելով ընտանիքում ոչինչ չի փոխվել. Ծնողները նրան նախկինի պես շարունակում են սիրել:

Հաշվի առեք, որ նորածնի դաստիարակության դեպքում էլ պետք չէ համեմատություն անցկացնել առաջնեկի հետ. յուրաքանչյուր երեխա անհատականություն է և համեմատություններ անցկացնել պետք չէ:

 

Այս թեմայով կարդացեք նաև` Երկրորդ երեխան ընտանիքում

Շարունակելի

 

Նյութն ըստ supermams.ru կայքի