Երեք տարեկանի ճգնաժամը

Դաստիարակություն

Որոշ երեխաների մոտ 3 տարեկանի ճգնաժամը թեթև և աննկատ է անցնում, սակայն երեխաների մեծամասնությունը այս տարիքում դառնում են կամակոր և չարաճճի:

Պարտադիր չէ, որ ճգնաժամը դրսևորվի հենց երեք տարեկանում, այն կարող է ի հայտ գալ 2,5 կամ 4 տարեկան հասակում:

Երեք տարեկանի ճգնաժամի պատճառները

Երեք տարեկանում երեխան սկսում է հասկանալ, որ ինքն անհատականություն է: Նա ընտանիքի լիիրավ անդամ է, այնպես, ինչպես մայրիկն ու հայրիկը: Այժմ «Հայկը կոնֆետ է ուզում» ասելու փոխարեն երեխան ասում է. «Ես կոնֆետ եմ ուզում»:  Երեխան սկսում է ամբողջությամբ կրկնօրինակել մեծահասակներին, նմանվել նրանց:

Այժմ նա ամեն ինչ ուզում է ինքնուրույն անել: «Ես ինքս». ահա այսպես կարելի է բնորոշել ճգնաժամային այս շրջանը:

Երեխան այլևս չի լսում ծնողներին, կամակորություն է անում,

Երեխան այլևս չի լսում ծնողներին, կամակորություն է անում, հակաճառում նրանց:  Սկսում է ինչ-որ բան պահանջել ոչ այն պատճառով, որ շատ է ուզում դա, պարզապես ստուգում է` հաշվի նստո՞ւմ են արդյոք իր կարծիքի հետ, մեծահասակները իրեն որպես ընտանիքի լիիրավ անդամ  ընդունո՞ւմ են:

Երեխան ձգտում է ինքնուրույն հագնվել և հանվել, չնայած որ դեռ լավ չի կարողանում դա անել: Հաճախ երեխան դառնում է ագրեսիվ և կռվարար:

Փոքրիկն ուզում է, որ իր հետ էլ խորհրդակցեն, հարցնեն իր կարծիքը. ամեն ինչ այնպես, ինչպես մեծահասակների հետ:  Այդ իսկ պատճառով էլ ամեն գնով փորձում է ինքնուրույնության հասնել:

3 տարեկանի ճգնաժամի դրսևորումները

Համառություն. ցանկանալով հասնել իր ուզածին, երեխան դադարում է լսել մեծահասակներին:

Խանդ, դեսպոտիզմ. երեխան սկսում է ինքը որոշել, թե կպառկի արդյոք քնելու, թե ոչ, կուտի այս, թե մյուս կերակուրը, կարելի է, որ մայրիկը գնա և ինքը մնա տատիկի հետ: Եթե այս տարիքի երեխան նաև եղբայր կամ քույր ունի, ապա նրանց նկատմամբ էլ խանդ կզգա:

Ժխտողականություն. սա մեծահասակներին հակադրվելն է: Եթե նրան ինչ-որ բան են խնդրում, նա անպայման ճիշտ հակառակն է անում կամ էլ ընդհանրապես չի լսում:  Եթե երեխային ստիպեք ինչ-որ բան անել, նա անընդհատ կհահառակվի և մեծահասակների հետ վեճի մեջ կմտնի:

Արժեզրկում. այն ամենը, ինչ նախկինում թանկ էր երեխայի համար, այժմ դառնում է ոչ կարևոր ու անհետաքրքիր: Նա կարող է հանգիստ կոտրել իր սիրելի խաղալիքը, կամ այլևս չուզենա գնդակ խաղալ, լողանալ և այլն:

Փոխգործակցություն. երեքամյա երեխան արդեն ընկալում է իր հասակակիցներին և սկսում նրանց հետ խաղալ:

Ագրեսիվություն.  երեխային բարկացնում է ցանկալին ստանալու անհնարինությունը և նա դառնում է ագրեսիվ:  Օրինակ, մայրիկը կոնֆետ չի տվել, դրանից երեխան  բարկանում է ու դեն նետում խաղալիքները:

Թվարկված նշանները պարտադիր չէ, որ բոլորն ի հայտ գան. ոմանք այս շրջանը թեթև ու գրեթե աննկատ են տանում:

Շարունակելի: Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք, թե ինչպես պետք է վարվեն ծնողները այս ճգնաժամային շրջանում

Նյութն ըստ supermams.ru կայքի

Գովազդ