Նոր տարի. ինչպես երեխային պատմել ճշմարտությունը Ձմեռ պապի մասին

Դաստիարակություն

Երեխաները մեծերից տարբերվում են նրանով, որ հավատում են իրենց համար ստեղծած աշխարհի գոյությանը։ Նրանք վստահ են, որ երբ մեծանան, կարողանալու են տեսնել ամենահեռավոր երկրները և համտեսել ամենազարմանալի կերակուրները։ Բայց երեխաները վերածվում են մեծերի, հրաժարվում են շատ երազանքներից և թախիծով են հիշում, որ երբևէ լիովին հավատացել են, որ կա Ձմեռ պապ։

Ի՞նչ անեն ծնողները, որ երեխաները մեծանում են, և Ձմեռ պապին կամ Սանտային հավատալը դառնում է ավելի ու ավելի դժվար։ Անխուսափելիորեն ծնողները կանգնում են երկընտրանքի առաջ. կամ համառորեն պնդել, որ Ձմեռ պապ կա (ով ոչ մի կերպ իր պարկով չի բերում մի նոր «Lexus»), կամ երեխաին կյանքի գործնականության դաս տալ ավելի շուտ, քան դա ուրիշները կանեն։

Ցավոք, հրաշքի նկատմամբ հավատի կորուստը զգալի կորուստ է։ Զգացումը, որ ամեն ինչ նախօրոք սահմանված է և հետաքրքիր չէ, մարդուն դարձնում է անհաջողակ, դրա համար էլ ծնողները հարկ ունեն տակտով լինելու։ Ձմեռ պապի լինել, թե չլինելու խնդիրը հնարավոր է լուծել՝ օգտագործելով հետևյալ ոչ անպետք խորհուրդները։

«Շրջափակում» մարտավարությունը . փորձեք ամեն ինչ «արգելակել»։ Ձեր խնդիրը ձեր երեխայի հետ ամեն

«Շրջափակում» մարտավարությունը . փորձեք ամեն ինչ «արգելակել»։ Ձեր խնդիրը ձեր երեխայի հետ ամեն վայրկյանը միասին ապրելն ու վայելելն է։ Անուղղակի ակնարկներով հասկացրեք երեխային, որ աշխարհը միաժամանակ բարդ ու փխրուն է, և այդ աշխարհի հետ զարգանում է ինքը՝ երեխան։ Հրաշալի մի ընթրիք անցկացրեք, ուր ինքն իրեն սիրված ու ընտանիքով շրջապատված տեսնի։ Մի քանի իրար չկապվող նվերներ արեք, տրամաբանորեն երեխային տարեք դեպի այն միտքը, որ ինքը մեծանում է, և շատ իրերի ձևը կարող է փոխվել, բայց բովանդակությունը, չնայած դրան, անփոփոխ է մնում։

«Կանխահարված» մարտավարությունը. Դուք՝ ինքներդ, այսպես թե այնպես, գիտեք՝ ինչ է նշանակում ձեր երեխայի մշտակա հետաքրքրասիրությունը։ Դա մեծանալու անհրաժեշտ շրջան է, երբ հարկավոր է պարզել այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ «ի՞նչ է արևը», «որտեղի՞ց են հայտնվում երեխաները», «գոյություն ունի՞ Ձմեռ պապ»։ Դրա համար ծնողների կողմից միանգամայն տրամաբանական քայլ կլինի հետևյալը. երեխային մոտեցնել այնքան, որ Ձմեռ պապի դիմակի տակ տեսնի հայրիկին կամ պապիկին։ Իսկ հեքիաթին հավատի կորստի ցավը կմեղմի ծնողի ամենաթափանց ուշադրությունը, որի արդյունքում մեծացող երեխան կստանա այն նվերը, որին սպասում էր։

«Փորձություն» մարտավարությունը. Ձեզ և ձեր երեխայի համար ամենադժվար, բայց և ամենաարդյունավետ քայլը։ Փորձեք ձեր երեխային հնարավորություն տալ բացահայտում անելու ինչ-որ պատասխանատու հարնձնարարության միջոցով։ Ամենապարզ օրինակը՝ հանձնարարեք նրան Ամանորին իր համար գնի այն, ինչ կուզի, բայց այն արժեքի սահմաններում, որ կարող է ընտանեկան բյուջեն թույլ տալ։ Անկասկած, ինքնուրույն լուրջ գնումը, որ նաև նպատակային բնույթի է, կմղի ձեր երեխային որոշակի մտքերի։

Ամեն դեպքում, Ձեր երեխայի հետ ներդաշնակ շփում հաստատեք։ Բոլորիս համար Ամանորը ոչ միայն ուրախ տոն է, այլև պատասխանատվություն այն ապագայի համար, որ մեզ համար պատրաստ ենք մարգարեանալու Ամանորյա գիշերին։

Նյութն ըստ efamily.ru և mskh.am կայքերի

Գովազդ