«Քվանտ» վարժարանի 4.1 դասարանի աշակերտ, 9-ամյա Գևորգ Գասպարյանն իր հասակակիցների համար պատրաստել է հետաքրքիր հոլովակ, որտեղ ներկայացնում է՝ ինչպես կարելի է ամպ ստանալ տան պայմաններում։

Ազգագրագետ, կրթության փորձագետ Զարուհի Համբարձումյանը «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կազմակերպած հանդիպման ընթացքում ներկայացնում է՝ ինչպես զարգացնել երեխայի մոտ քննադատական մտածողությունը։

Հաճախ է պատահում, որ ծնողները, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, չեն կարողանում բավարարել երեխաների պահանջները, օրինակ՝ գնել այս կամ այն խաղալիքը, տանել սրճարան, բազմատեսակ ու բրենդային հագուստ ձեռք բերել։ Պատահում է նաև, որ ընտանիքը ի վիճակի չի լինում երեխայի անգամ նվազագույն կարիքները հոգալ։  «Իմ փոքրիկ»-ը զրուցել է կլինիկական հոգեբան Էմմա Արզիեվայի հետ՝ պարզելու համար, թե նման իրավիճակում ինչպիսին պետք է լինի ծնողի վարքը, որպեսզի երեխան ձեռք չբերի հոգեբանական խնդիրներ։

Խնջույքների, հավաքույթների ժամանակ ծնողները, տատիկ-պապիկներն ու հարազատները երբեմն երեխաներին ստիպում են երգել, արտասանել ու բերկրանք են ապրում, երբ երեխան հիացնում է հյուրերին: Երեխային, թերևս, ավելի մարդամոտ դարձնելու համար ստիպում են նաև համբուրել հյուրերին: Հնարավո՞ր է, արդյոք, որ երեխան, մյուսներին համբուրելով, ավելի մարդամոտ դառնա, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը կարծում է, որ ոչ:

«Արեգնազան» կրթահամալիրի, ԵՊՀ-ում և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Արա Աթայանը «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կազմակերպած հանդիպման ընթացքում ներկայացնում է՝ որո՞նք են երեխայի տարիքային զարգացման փուլերը։

Այլ հոդվածներ …

Գովազդ