«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։
Ինչպես ամպ ստանալ տանը. ներկայացնում է 9-ամյա Գևորգ Գասպարյանը
«Քվանտ» վարժարանի 4.1 դասարանի աշակերտ, 9-ամյա Գևորգ Գասպարյանն իր հասակակիցների համար պատրաստել է հետաքրքիր հոլովակ, որտեղ ներկայացնում է՝ ինչպես կարելի է ամպ ստանալ տան պայմաններում։
Ինչպես երեխայի մոտ զարգացնել քննադատական մտածողությունը. տեսանյութ
Ազգագրագետ, կրթության փորձագետ Զարուհի Համբարձումյանը «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կազմակերպած հանդիպման ընթացքում ներկայացնում է՝ ինչպես զարգացնել երեխայի մոտ քննադատական մտածողությունը։
Ի՞նչ անել, եթե ֆինանսապես ի վիճակի չես բավարարել երեխայի պահանջները․ հոգեբանի խորհուրդները
Հաճախ է պատահում, որ ծնողները, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, չեն կարողանում բավարարել երեխաների պահանջները, օրինակ՝ գնել այս կամ այն խաղալիքը, տանել սրճարան, բազմատեսակ ու բրենդային հագուստ ձեռք բերել։ Պատահում է նաև, որ ընտանիքը ի վիճակի չի լինում երեխայի անգամ նվազագույն կարիքները հոգալ։ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է կլինիկական հոգեբան Էմմա Արզիեվայի հետ՝ պարզելու համար, թե նման իրավիճակում ինչպիսին պետք է լինի ծնողի վարքը, որպեսզի երեխան ձեռք չբերի հոգեբանական խնդիրներ։
Ստիպե՞լ երեխային երգել կամ արտասանել հյուրերի մոտ. խորհուրդ է տալիս հոգեբանը
Խնջույքների, հավաքույթների ժամանակ ծնողները, տատիկ-պապիկներն ու հարազատները երբեմն երեխաներին ստիպում են երգել, արտասանել ու բերկրանք են ապրում, երբ երեխան հիացնում է հյուրերին: Երեխային, թերևս, ավելի մարդամոտ դարձնելու համար ստիպում են նաև համբուրել հյուրերին: Հնարավո՞ր է, արդյոք, որ երեխան, մյուսներին համբուրելով, ավելի մարդամոտ դառնա, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը կարծում է, որ ոչ:
Որո՞նք են երեխայի տարիքային զարգացման փուլերը․ տեսանյութ
«Արեգնազան» կրթահամալիրի, ԵՊՀ-ում և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս Արա Աթայանը «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կազմակերպած հանդիպման ընթացքում ներկայացնում է՝ որո՞նք են երեխայի տարիքային զարգացման փուլերը։