Ապլիկացիան ստեղծագործելու մի տեսակ է, որը շատ օգտակար է վաղ տարիքի երեխաների համար: Փոքրիկները պաշտում են կտարտել և սոսնձել թղթի տարբեր կտորներ: Իսկ եթե ծնողները գնեն ապլիկացիայի հավաքածու, ապա անձրևոտ երեկոները հաստատ ձանձրալի չեն թվա:
Ապլիկացիայի առանձնահատկությունը
Առաջին հերթին ապլիկացիան ազդում է փոքրիկի ընդհանուր զարգացվածության վրա: Նա իմանում է, թե ինչպիսին են լինում գույները և ֆիգուրները, դառնում է ավելի կոկիկ և ուշադիր: Փոքրիկը նաև ճանաչում է աշխարհը, զարգացնում ստեղծագործական հմտությունները և մատների մոտորիկան:

Երկրորդ՝ կարևոր է գործընթացի կոլեկտիվ բնույթը: Ապլիկացիան կօգնի զարգացնել երեխայի հաղորդակցության հմտությունները, քանի որ փոքրիկը շփվում է ծնողների, հասակակիցների հետ, եթե նրանք նույնպես մասնակցում են այդ գործընթացին:
Երրորդ՝ ապլիկացին օգնում է զարգացնոլ մտածողությունը, ֆանտազիան: Փոքրիկը հենց ինքը կարող է հորինել հեքիաթային ծառ կամ յուրահատուկ ավտոմեքենա, ստեղծել անսովոր տնակ և կախարդական ծաղիկ: Գիտնականները ապացուցել են, որ վաղ տարիքից զարգացումը հետագայում խթանում են ավելի բարդ խնդրները լուծմանը: Այդ իսկ պատճառով մանկապարտեզում կամ դպրոցում Ձեր փոքրիկը կարող է լինել ամենատաղանդավորը, եթե դուք զարգացնեք նրա ստեղծագործական հմտությունները 1-2 տարեկան հասակից:
Ինչպես զբաղվել փոքրիկի հետ
Հարկավոր է սկսել ճիշտ նախապատրաստությունից: Պստիկի համար անհրաժեշտ է գնել հատուկ մանկական մկրատ՝ բութ ծայրերով: Նաև պետք կգա մատիտաձև սոսինձ, որով շատ հեշտ է աշխատել: Ընտրեք վառ գույնի գունավոր թղթեր, նաև կարելի է գնել գունավոր գարդոն, եթե փոքրիկը վստահ է ածխատում մկրատով:
Սկզբնական շրջանում ընտրեք թեմաներ: Օրինակ, Դուք պետք է զարդարեք ծառը տերևներով կամ ստեղծեք կախարդական անտառ: Դասի գաղափարը կարող է լինել շատ տարբեր, կարևորը, որ այն լինի հետաքրքրիր փոքրիկի համար:
Ձեր գլուխգործոցի հորինման ընթացքում մեկնաբանեք գործողությունները, անվանեք գույները կամ ֆորմաները: Փոքրիկը կյուրացնի հիմնական գույները մի քանի օրվա ընթացքում, իսկ ահա մի քանի շաբաթից հետո կտարբերի շրջանակը քառակուսուց և անգամ ուղղանկյունը եռանկյունուց:
Կարևոր է նմանատիպ զբաղմունքի հիմնական կանոնը` պետք չէ լինել չափազանց եռանդուն: Տաղանդավոր փոքրիկ մեծացնելու ցանկությունը կարող է հանգեցնել նրան, որ փոքրիկը կարող է ատել ապլիկացիան և այն ամենը, ինչ դրա հետ է կապված: Զբաղվեք նրա հետ այն ժամանակ, երբ ունի բարձր տրամադրություն , ուրախ է և առողջ: Եթե փոքրիկը հոգնել է, ապա աշխատանքը ավարտին հասցեք հաջորդ անգամ: Միայն այդպես Դուք կարող եք հասնել լավ արդյունքների:
Նյութն ըստ molodayamama.ru կայքի