Խաղեր փոքրիկի տրամաբանությունը զարգացնելու համար

Զարգացում

Փոքրիկի հետ խաղը կարող է լինել ոչ միայն զվարճալի և հետաքրքիր,  այլ նաև արդյունավետ: Օրինակ, խաղի միջոցով դուք կարող եք զարգացնել փոքրիկի տրամաբանությունը: Որպեսզի խաղն ունենա ցանկալի արդյունք, պետք չէ, որ   այն լինի շատ երկար: Արգելվում է հանդիմանել փոքրիկին, երբ նրա մոտ ինչ- որ բան  չի ստացվում:

Խաղեր 2-3 տարեկանների համար

Սկսեք պարզ վարժություններից, որոնք կզարգացենեն և տրամաբանությունը, և փոքրիկի ուղեղը:

Փոքրիկի հետ խաղը կարող է լինել ոչ միայն զվարճալի և հետաքրքիր,  այլ նաև արդյունավետ: Օրինակ, խաղի միջոցով դուք կարող եք զարգացնել փոքրիկի տրամաբանությունը: Որպեսզի խաղն ունենա ցանկալի արդյունք, պետք չէ, որ   այն լինի շատ երկար: Արգելվում է հանդիմանել փոքրիկին, երբ նրա մոտ ինչ- որ բան  չի ստացվում:

Խաղեր 2-3 տարեկանների համար

Սկսեք պարզ վարժություններից, որոնք կզարգացենեն և տրամաբանությունը, և փոքրիկի ուղեղը:

Օրինակ, ամուր թղթի վրա կարող եք նկարել միանման գծեր՝ մոտ 20սմ և յուրաքնչյուրի վերջնամասում նկարեք խորանարդ կամ շրջանակ: Այժմ կարող եք սկսել մրցումը  երկու մատիկների միջև: Մի գծի վրա թող վազի աջ ցուցամատը, մյուսին՝ ձախը: Կարող եք դուք էլ փոքրիկի  հետ մասնակցել մրցույթին: Ով առաջինը հասնի նշանակետին՝ խորհարդին կամ շրջանակին, նա էլ կհամարվի հաղթող: Աստիճանաբար կարող եք բարդացնել առաջադրանքը՝ գծին տալով թեքվածքներ:

Եվս մի խաղ, որը կզարգացնի շարժումների կոորդինացիան: Հատակի վրա կարելի է նմանատիպ ուղիներ սարքել ժապավենով, թղթով կամ ձեռքի տակ եղած  այլ խաղալիքներով: Մեծահասակը վերցնում է ինչ-որ  մի առարկա և անցնում ուղղու վրայով՝ աշխատլով չգցել այն: Փոքրիկը կրկում է նրա հետևից: Որպեսզի փոքրիկը չկորցնի հետաքրքրությունը խաղի նկատմամբ՝ հորինեք հետաքրքիր և համեղ մրցանակներ:

Խաղեր 3-4 տարեկանների համար

Այս տարիքում անհրաժեշտ է ստուգել ուշադրությունը և տրամաբանությունը: Առաջարկեք նրան գուշակել այն, ինչ դուք մտապահել եք: Ձեր մտապահածը ցույց տվեք ձեռքերով: Երբ նա գուշակի, կփոխվեք դերերով: Այս խաղը կլինի ուրախ և զգացմունքներով լի:

Խաղացեք ձյուն և փոթորիկ: Այս խաղի համար Դուք պետք թղթից պատրաստեք փաթիլներ և նետեք դրանք: Թող փոքրիկը գտնի միանման փաթիլներ և ցույց տա Ձեզ: Չմոռանաք քաջալերել  նրան:

Երրորդ հետաքրքիր խաղը կոչվում է «Գունավոր կոնֆետներ»: Տարբեր գույնի թղթերից կտրեք շրջանակներ: Առաջարկեք նրան արջուկին կերակրել կարմիր կոնֆետով, մկնիկին՝ կանաչով, իսկ նապաստակին՝ սպիտակով: Խաղի բարդությունը  նրանում է, որ Դուք նախօրոք պետք է խառնեք բոլոր գույնի «Կոնֆետները», իսկ  փոքրիկը  դրանից պետք է ընտրի  անհրաժեշտ գույնը:

Խաղեր 5-6 տարեկանների համար

Այս վարժությունը կզարգացնի  կողմորոշումը  և ուշադրությունը: Ծնողները մեծ թղթի վրա նկարում  են ճանապարհ, իսկ փոքրիկը այդ ճանապարհներին  մրցաշար է կազմակերպում ավտոմեքենաներով: Խնդրիրը նրանում է, որ փոքրիկը պետք է մեքենան վարի միայն այն ճանապարհով, որը դուք մատնանշել եք որոշակի գույնով: Դուք կարող  եք նաև ճանապարհատրանսպորտային նշաններ նկարել և ճանապարհը ցույց տալ դրանով:

Տրամաբանությունը զարգացնելու հիանալի խաղ է «Խանութ»-ը: Վաճառողի դերում կարող է լինել ինչպես մեծահասակը, այնպես էլ փոքրիկը: Թղթադրամը՝ սովորական թուղթ, ապրանքները՝ խաղալիք, վերմիշել, փողոցից հավաքված քարեր:

Դուք ինքներդ էլ կարող եք հորինել տարբեր խաղեր փոքրիկի համար, որոնք կզարգացնեն նրա տրամաբանությունը: Հնարավոր է, որ դրանք ավելի շատ դուր գան Ձեր փոքրիկին:

 

Նյութն ըստ  molodayamama.ru կայքի

Գովազդ