Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
Պետք է նկատի ունենալ, որ սովորողները լինում են տարբեր կատեգորիաների: Լսող կատեգորիայի փոքրիկները սիրում են յուրացնել ինֆորմացիան բանավոր հաղորդակցության միջոցով: Նույն տրամաբանությամբ կան վիզուալ ընկալողներ, որոնք լավ են ընկալում ինֆորմացիան, երբ այն մատուցվում է տեսողական մեթոդներով: Կան նաեւ գործողությամբ ընկալող երեխաներ, որոնց հետ պետք է խոսել գործողությունների լեզվով:
Պարտադիր չէ, որ փոքրիկը սովորի ճիշտ այնպես, ինչպես դուք եք սովորում: Պետք է հետեւել նրա ընկալողունակության տեմպերին եւ ընդունել նրա տեսակը: Եթե Ձեր փոքրիկը դոմինանտ սովորող չէ, նշանակում է՝ նրա հետ պետք է հաղորդակցվեք մյուս երկու տարբերակներով: Իսկ եթե դոմինանտ է, փորձեք ընտրել մոտեցման գործուն մեթոդները, այսինքն՝ այն, ինչ փոքրիկը պատրաստ է ընդունել:
Ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ կատեգորիաների ենթախմբերը.
Միջանձնային: Այս կատեգորիայի փոքրիկները մոտիվացված էմոցիոնալ էքստրովերտներ են, որոնք ունեն հիանալի բանավոր հմտություններ եւ լավ աշխատում են խմբովի: Նրանք նաեւ սիրում են մասնակցել տարբեր հասարակական միջոցառումների:
Բանավոր: Այս կատեգորիայի փոքրիկները հիանալի գլուխ են հանում բառերից՝ թե բանավոր, թե գրավոր խոսքում: Նրանք արագ են սովորում նոր լեզուներ: Նրանք հիանալի հիշում են նոր բառերն ու կարողանում են պատմություններ պատմել:
Տրամաբանական: Այս կատեգորիայի փոքրիկները հիանալի վերլուծական ու գիտական միտք ունեն: Բարձր է նաեւ նրանց IQ մակարդակը:
Ներանձնային: Այս կատեգորիայի փոքրիկները համարվում են ինտրովերտ եւ ինտուիտիվ: Նրանք կարողանում են վերլուծել սեփական զգացմունքները եւ կարող են լինել հիանալի մոտիվատոր ուրիշների համար:
Երաժշտական: Այս կատեգորիայի փոքրիկները սիրում են երաժշտությունը եւ վայելում են թե ռիթմերը, թե երգերը: Լսողական կատեգորիայի փոքրիկները սովորաբար լինում են երաժշտական:
Նատուրալիստ: Այս կատեգորիայի փոքրիկները շատ զգայուն են արտաքին աշխարհի նկատմամբ եւ իրավիճակներն ընկալում են դասակարգման միջոցով:
Վիզուալ: Այս կատեգորիայի փոքրիկներն իսկական արտիստներ են եւ սովորաբար շրջակա միջավայրն ընկալում են նկարների, պատկերների միջոցով: Նրանք շատ արագ են յուրացնում ինֆորմացիան:
Ֆիզիկական: Այս կատեգորիայի փոքրիկներն ունեն ֆիզիկական լավ կարողություններ եւ սիրում են զբաղվել տարբեր սպորտաձեւերով: Նրանք սովորաբար օգտագործում են իրենց մարմինը՝ խնդիրները լուծելու համար:
Հետեւեք փոքրիկի զարգացմանը: Այդպես դուք կճանաչեք նրա կարողությունները եւ կուղղորդեք անվրեպ: