- Նախեւառաջ տեղեկացրեք երեխային, որ կա հատուկ ժամ, որն անցկացնում եք միասին: Թող նա իմանա՝ երբ պետք է սպասի ձեզ հետ ժամանակ անցկացնելուն, օրինակ՝ երբ ավարտեք գործերը, երբ գա մանկապարտեզից կամ երբ քույրիկը քնի:
«Հատուկ ժամերը» երեխաներին ապահովում են հատուկ օրակարգով: Այդպես փոքրիկը հստակորեն ֆիքսում է, թե երբ եք դուք հասանելի: Դա նաեւ նրան ապահովության զգացում է տալիս. Փոքրիկը մշտապես զգում է իր տեղն ընտանիքում: Բացի այդ, բավարար շփման պարագայում նրանք ստիպված չեն լինում բացասական վարքով ձեր ուշադրությունը գրավել: Իմանալով, որ կոնկրետ ժամերի դուք պատրաստվում եք խաղալ իր հետ՝ փոքրիկը մնացած ժամերին նաեւ ինքնուրույն է խաղում: