Սմարթֆոններն ու պլանշետները վնասում են երեխաներին. հետազոտություն

Զարգացում

Բոստոնի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել, որի շրջանակում մի խումբ երեխաների էլեկտրոնային սարքերն ավելի վաղ հասակում են տվել, մյուսներին` ավելի ուշ: Ինչպես գրում է Корреспондент-ը՝ The Guardian-ին հղումով,  գիտնականները եկել են այն եզրահանգման, որ

սմարթֆոններն ու պլանշետները ծայրահեղ բացասական ազդեցություն են գործում երեխաների զարգացման վրա: Դա պայմանավորված է նրանով, որ նման սարքավորումները խանգարում են ինքնավերահսկողության զարգացմանն ու կարող են երեխային հոգեպես անկայուն դարձնել:

Ծնողները հաճախ գաջեթների օգնությամբ փորձում են  հանգստացնել երեխաներին, սակայն այդ դեպքում երեխաները չեն ձգտում վերահսկել իրենց զգացմունքները, այլ պարզապես շեղում են ուշադրությունը հետաքրքիր առարկայի կողմը: Այդկերպ նրանց մոտ լիարժեք զարգացում տեղի չի ունենում:

Աղբյուրը՝ tert.am

Գովազդ