Երեխայի պատկերած նկարը կարող է թաքնված իմաստ ունենալ: Այդ իսկ պատճառով շատ ծնողներ փորձում են իրենց փոքրիկի առաջին «գլուխգործոցների» տողատակերը կարդալ:
Երեխան սկսելով նկարել` առանձնապես չի մտածում տեխնիկական գործընթացի մասին: Այնպես որ նկարածն ամբողջությամբ արտացոլում է երեխայի զգացմունքները, խնդիրներն ու առանձնահատկությունները: Նկարելու ընթացքում ակտիվ է ուղեղի աջ կիսագունդը, որը կապված է ինտուիցիայի և զգացմունքների հետ: Երեխան ներկերի և մատիտների օգնությամբ արտաբերում է իր իսկ հոգեվիճակը:
Երեխաների նկարների հոգեբանական վերլուծություն
Առաջին հերթին, երեխայի նկարած պատկերում արտացոլվում են իր համար կարևոր կերպարները և իրադարձությունները: Այսպես նա վերարտադրում է ընտանիքում և սոցիալական միջավայրում ձեռք բերված փորձը: Կարևոր է նաև նկարի ընդհանուր գաղափարը, սյուժեն, մինչդեռ ծնողները հաճախ կենտրոնանում են մանրուքների վրա`անտեսելով գլխավորը:
Օրինակ, եթե երեխան մորը պատկերում է սև զգեստով, դա կարող է նշանակել, որ բացասական ինչ-որ բան է զգում նրա հանդեպ, կամ գուցե պահարանում տեսել է մի գեղեցիկ սև զգեստ և այդպիսով փորձում է մայրիկին գեղեցիկ պատկերել:
Փոքրիկի նկարները վերլուծելիս, սակայն, պետք է չմոռանալ, որ այն կոնտեքստից դուրս հոգեբանական վերլուծություն է: Ուստի միայն մեկ նկարով վերլուծություն անել ցանկալի չէ: Ամբողջական վերլուծության համար ընդհանուր համատեքստում պետք է դիտարկել նրա տարբեր աշխատանքներ, ինչպես նաև շփվել ու խաղալ նրա հետ:
Աղբյուրը` 2mm.ru