Ինչպե՞ս փոքրիկին սովորեցնել հաշվել. խորհուրդներ բժիշկ Կոմարովսկուց  

Զարգացում

Փոքրիկի համար դասը պետք է լինի հետաքրքիր խաղի տեսքով: Օրինակ՝ թվերը փոքրիկին կարող եք սովորեցնել տարբեր առարկաների միջոցով:

Այսօր փորձելու ենք թվերը սովորելու մի քանի հեշտ եղանակներ ներկայացնել:

 

  • Հաշվում ենք շրջապատի առարկաները

Կարող եք բարձրանալ աստիճաններով ու փոքրիկի հետ հաշվել ամեն քայլը: Կարող եք առաջարկել փոքրիկին հաշվել իր խաղալիքները:

 

  • Ծանոթություն 0-ի հետ

Սեղանին դրեք տարբեր առարկաներ ու խնդրեք երեխային հաշվել: Հերթով վերցրեք առարկաններն ու երեխային կրկին խնդրեք հաշվել: Երբ սեղանին այլևս ոչ մի առարկա չի մնա, բացատրեք նրան, որ մնաց 0 առարկա:

 

  • Որն է շատ, որը քիչ

Սեղանին դրեք երեք խնձոր և չորս տանձ: Այնուհետև բացատրեք նրան, որ խնձորները թվով քիչ են: Ավելացրեք խնձորներն ու խնդրեք երեխային ասել՝ որն է շատ, որը քիչ:

 

 

 

 

Գովազդ