Երջանիկ մայրիկներն ունեն երջանիկ երեխաներ: Հնարավոր է՝ այս խորհուրդներն օգնեն ձեզ լինել երջանիկ ու երջանկացնել ձեր փոքրիկներին:
1. Տեղյակ եղեք երեխայի կյանքից
Խոսքը միայն երեխայի դաստիարակության մասին չէ: Հետաքրքվեք՝ ինչ է անում երեխան, ինչ հետաքրքրություններ, երազանքներ ու ցանկություններ ունի: Սովորեցրեք նրան նոր բաներ, բացահայտեք նրա մեջ նորն ու դարձեք նրա աշխարհի մի մասնիկը: Դրա համար անհրաժեշտ է շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ, խաղացեք, քննարկեք նրա ու մյուս երեխաների հարաբերությունները:
2. Ուրախ եղեք
Թող երեխան իր մանկությունը հիշելիս ձեզ ժպիտով հիշի: Իր ճանապարհին հանդիպած ցանկացած դժվարություն նա կհաղթահարի հեշտությամբ:
3. Մի՛ հսկեք երեխային
Տեղյակ եղեք երեխայից, սակայն մի վերահսկեք նրան: Կլինեն պահեր, երբ նա կցանկանա մենակ մնալ: Կան խնդիրներ, որոնք երեխան ինքը պետք է հաղթահարի: Դրանք նրան կդարձնեն ուժեղ ու կոփված:
4. Երեխային ազատեք բացասական հույզերից
Փորձեք խոսել երեխայի հետ ու հասկանալ՝ ինչն է նրան անհանգստացնում: Թույլ մի տվեք, որ երեխայի հոգում վիրավորանք ու բացասական հույզեր կուտակվեն: Բացատրեք նրան, որ ցանկացած բացասական բան պետք է հանել մտքից ու մտածել միայն դրականի մասին:
5. Սիրեք ու հարգեք ինքներդ ձեզ
Մայրն, ով սիրում ու հարգում է ինքն իրեն, կարող է դաստիարակել օրինակելի ու ինքնավստահ երեխաներ: Խոսքն, իհարկե, էգոիստական սիրո մասին չէ, այլ հիմնավորված ու ճիշտ սիրո: