Հասնելով դպրոցական տարիքին՝ երեխան ստանում է սոցիալական նոր կարգավիճակ: Սա փոքրիկ մարդու կյանքում նոր ու կարևոր փուլ է: Այդ տարիքում նա պետք է իմանա որոշ բաներ:
7 տարեկան երեխայի ֆիզիկական տվյալները.
7 տարեկանում փոխվում են նաև երեխայի ֆիզիկական տվյալները, բնավորության նոր գծեր են նկատվում.
· Միջին հասակ - 115,4 սմ-ից 126,9 սմ,
· Ոտքերի երկարությունը - տղաների մոտ՝ 34 սմ, աղջիկների մոտ՝ 32 սմ,
· Հագուստի չափս - 32/34,
· Միջին քաշ - 20,1-ից 26,5 կգ
Ի՞նչ պետք է իմանա երեխան 7 տարեկանում
Թե երեխան այդ տարիքում ինչ գիտելիքներ կունենա, կախված է նրա ընտանիքից, շրջապատից ու մեծամասամբ՝ դպրոցից: Սակայն կան հիմնական բաներ, որոնք երեխան անպայման պետք է իմանա:
· Իր անունը, ազգանունը, ծննդյան օրը, տարին ու ամիսը, երկիրը, քաղաքն ու տան հասցեն,
· Ծնողների, մոտ հարազատների անունները, ազգանունները, ծննդյան օրերն ու մասնագիտությունները,
· Ամիսները, շաբաթվա օրերն ու եղանակները,
· Տնային, վայրի կենդանիներին, միջատներին, թռչուններին,
· Բանջարեղենների, մրգերի, ծաղիկների տեսակներն ու անվանումները,
· Հեքիաթներ, բանաստեղծություններ, երգեր,
· Երկրաչափական մարմիններ,
· Հաշվել մինչև տասը,
· Մինուս և պլյուս նշաններն ու դրանց նշանակությունը,
· Մայրենի այբուբենը,
· Գույներն ու երանգները,
· Աջն ու ձախը,
· Երթևեկության կանոնները:
Եթե երեխան չգիտի այս կետերից որոշներն, ապա պատմեք, բացատրեք, սովորեցրեք նրան:
Ի՞նչ պետք կարողանա անել 7 տարեկան երեխան
Այս տարիքի երեխան որոշ հարցերում պետք է լինի ինքնուրույն:
· Կարդալ վանկերով,
· Պատմել կարդացած տեքստը,
· Նախադասություններից պատմություն հորինել,
· Տարբերել բաղաձայններն ու ձայնավորները,
· Պետք է կարողանա ուշադիր լինել 30-40 րոպե,
· Նկարների և առարկաների միջև տարբերությունները նկատել,
· Մտապահել 10 նկար կամ առարկա,
· Նկարել այնպես, որ տեսնողը հասկանա՝ ինչ է նկարված,
· Կարողանա հավաքել խճանկարներ,
· Կարողանա պլաստիլինից պատրաստել տարբեր առարկաներ:
Դպրոցում երեխան շատ բան կսովորի, սակայն նրա համար ավելի հեշտ կլինի, եթե մինչև դպրոցը տիրապետի որոշ գիտելիքների: