Սովորեցնում ենք երեխային լինել պատասխանատու

Զարգացում

Ընտանիքում հայտնվել է փոքրիկ մարդուկ: Ծնողները նրան սիրում են, ներում, բայց ինչ-որ ժամանակ պետք է նրան սովորեցնել լինել պատասխանատու:

Մենք բոլորս էլ գիտենք, որ պատասխանատվության զգացումը շատ կարևոր է մարդու հաջողությունների ու հաղթանակաների հարցում: Բնավորության այս կարևոր գծի համար որքան պատասխանատու է բնությունն, այնքան էլ ծնողները:

Ահա մի քանի օգտակար խորհուրդ՝ երեխայի մոտ պատասխանատվության զգացում առաջացնելու համար:

·        Ծնողների վերաբերմունքը երեխայի նկատմամբ պետք է լինի նույնը

Սխալ է, երբ հայրը երեխայի նկատմամբ խիստ է, մայրը՝ ոչ: Հայրիկը երեխային թույլ չի տալիս հեռուստացույց դիտել, սակայն երբ նա տանից դուրս է գալիս, մայրիկը խղճում է երեխային ու թույլ տալիս նրան ժամեր անցկացնել հեռուստացույցի առջև: Իհարկե, սա սխալ մոտեցում է:

·        Երեխայի հետ կարգավորեք նրա օրը

Երեխան պետք է ունենա հստակ գրաֆիկ: Նա պետք է իմանա՝ որ ժամին նախաճաշել, երբ դասերն անել ու խաղալ: Հետո արդեն այս ժամանակացույցը նրան պետք չի գա. կգործի նրա ներքին ժամացույցը:

·        Մի բարկացեք երեխայի վրա

Մի գոռացեք, մի բարկացեք, այլ հանգիստ բացատրեք, թե ինչ եք ցանկանում նրանից: Բացատրեք, որ հաջողակ մարդիկ լինում են պատասխանատու: Այս հատկանիշով օժտված մարդիկ հասնում են մեծ բարձունքների: Պատմեք նրան հաջողության պատմություններ:

·        Գովեք նրան

Եթե երեխան տնային աշխատանքները կատարում է ինքնուրույն,  գովեք նրան: Որպես պարգևատրում՝ միասին գնացեք մուլտ կամ մանկական ֆիլմ դիտելու: Կարող եք այցելել նաև մանկական սրճարան: Երեխան կոգևորվի և կփորձի այնպես անել, որ միասին անցկացրած հաճելի օրերը կրկնվեն:

·        Բացառություններ

Երբեմն կարող եք շեղվել գրաֆիկից: Երբեմն անհրաժեշտ է խախտել կանոնները: Երեխան պետք է զարգանա իր հասակակիցների հետ համընթաց: Նա պետք է շփվի, խաղա ու երբեմն չարաճիություններ անի իր ընկերների հետ:

·        Թույլ տվեք նրան օգնել ձեզ

Երեխան հաճախ պետք է զբաղվի «մեծական» գործերով: Օրինակ՝ կարող եք նրան խնդրել՝ օգնի ձեզ թխվածք պատրաստելու կամ տունը մաքրելու գործում:

·        Հարկ եղած դեպքում պատժեք նրան, բայց պատիժը պետք է լինի ոչ ֆիզիկական ու մտածված

Սխալ է երեխային պատժել և չթողնել տանից դուրս գալ ամբողջ ամառային արձակուրդների ընթացքում: Մի պահ ձեզ պատկերացրեք նրա փոխարեն: Կարող եք երեխային ասել, որ կթողնեք նրան խաղալ բակում, եթե մեկ ժամ զբաղվի ընթերցանությամբ:

Փոքրուց սովորեցրեք նրան լինել պատասխանատու: Հետագայում սա կօգնի նրան հասնել բարձունքների ու ավելի հեշտ հաղթահարել բոլոր դժվարությունները:

 

Աղբյուրը՝ ww.vospitaj.com

Գովազդ