Երեխայի դաստիարակության 6 ոսկե կանոն

Զարգացում

Կան ծնողներ, ովքեր չեն ցանկանում մեկ րոպե անգամ հեռանալ երեխայից:

Նրանք վերահսկում են երեխայի ամեն քայլը, չեն տալիս ազատություն: Հիշեք՝ երեխաները կարիք ունեն ինքնուրույնության: Կան նաև ծնողներ, ովքեր ցանկանում են մեծացնել պատասխանատու և նպատակասլաց երեխա և լինում են շատ խիստ փոքրիկի նկատմամբ:

Եղե'ք անաչառ դատավոր երեխայի դպրոցի, ընկերների հարցում

Մի' պաշտպանեք երեխային, աջակցե'ք:

Չկան ծույլ երեխաներ, կան երեխաներ, որոնք ունեն ուշադրության պակաս

Նման երեխաներն ինքնուրույն ոչինչ չեն անի, նրանք կսպասեն, մինչև որևէ մեկն իրենց փոխարեն անի ինչ-որ բան: Հիշեք՝ նրա փոխարեն պետք չէ ինչ-որ բան անել, պետք էլ չէ նրան ստիպել: Ընդամենն անհրաժեշտ է հասկանալ պատճառը՝ ինչու է երեխան ծուլանում:

Մի՛ արտահայտեք ձեր զայրույթը վատ գնահատականներով

Յուրաքանչյուր վատ ու ցածր գնահատական կիջեցնի երեխայի ինքնագնահատականը: Սակայն լինում է և հակառակը, երբ ծնողները երեխայի անհաջողությունների ժամանակ նրան հանգստացնում են: Այս դեպքում երեխան պարտություններն արդեն ընդունում է որպես սովորական բան: Պետք է ոչ թե հանգստացնել նրան, այլ քաջալերել:

Երեխայի փոխարեն մի՛ կատարեք նրա պարտականությունները

Դա նրա պատասխանատվության տիրույթն է, և նա էլ պետք է պատասխանատվություն կրի: Սովորեցրեք նրան մաքրել սենյակը, դասավորել պահարանը, պայուսակը: Սա նրան կնախապատրաստի մեծ ու ինքնուրույն կյանքին:

Երեխային մի՛ մատուցեք արջի ծառայություն

Քիմիան, ֆիզիկան, մաթեմատիկան ու մնացած մյուս դասերը դուք կարող եք բացատրել երեխային, սակայն երբեք նրա փոխարեն մի՛ արեք դասերը: Ի վերջո, դուք արդեն սովորել եք դպրոցում, հիմա հերթը երեխայինն է:

Երբեք երեխային մի համեմատեք իր հասակակիցների հետ

Նա նա է՝ այնպիսին, ինչպիսին կա: Նա կարող է դառնալ ավելի լավը, դրա համար պետք է մի փոքր աշխատել, ջանք թափել: Պետք չէ նրան ասել, որ նա բոլոր երեխաների նման չէ, որ բոլորը լավն են, ինքը՝ վատը:

Հիշեք՝ ընկերները միմյանց օգնում են, աջակցում, քաջալերում: Հավատացե՛ք ձեր երեխայի ուժերին, օգնեք նրան հասնել ավելի մեծ բարձունքների:

 

 

Գովազդ