Սովորում ենք տարբերակել գույները. հետաքրքիր խաղ-վարժանքներ փոքրիկների համար

Զարգացում

Երեխաները գույներն ընկալում են յուրովի, և հենց սկզբից պետք է հոգալ, որպեսզի երեխան ճիշտ տարբերակի գույները:

Երեխան ոչ միայն պետք է ճանաչի գույներն, այլև տարբերակի դրանց երանգները: Կան շատ խաղեր, որոնք կօգնեն երեխային այս հարցում:

Խաղ 1: Վերցրեք ցանկացած գույն ունեցող թուղթ ու վրան դրեք նույն գույնի ավելի փոքր թուղթ: Այս ձևով բացատրեք երեխային՝ ինչ է գույնը: Փոխեք գույներն ու կրկին խոսեք գույների նմանության մասին: Հիմա թույլ տվեք, որ երեխան կատարի նույն գործողությունն ու դասավորի գույները: Չանհանգստանաք, եթե երեխան երբեմն շփոթվի: Ժամանակի ընթացքում կսովորի:

Խաղ 2: Զբոսանքի ժամանակ երեխայի ուշադրությունը հրավիրեք փողոցի գովազդային վահանակների, մարդկանց հագուստների գույների վրա: Ավտոբուսի պատուհանից նայեք դուրս ու առանձնացրեք նույն գույնn ունեցող մեքենաները: Եթե անգամ ձեր երեխան չի խոսում, նա կարող է մատիկով ցույց տալ մեքենաները: Դրական արդյունքի դեպքում գովեք երեխային:

Խաղ 3: Երեխային խնդրեք տան իրերը նկարագրել գույներով. սա խնձոր է, այն կանաչ է, սա հեռուստացույց է, այն սև է: Այս խաղը կարելի է անվերջ խաղալ:

Խաղ 4: Երեխային տվեք անգույն նկար և խնդրեք այն գունավորել ձեր առաջարկած գույներով: Թող նա գտնի ձեր առաջարկած գույները:

Խաղ 5: Երբ երեխան գլուխ բերի այս ամենը, ցույց տվեք նրան՝ ինչպես են առաջանում գույները: Խառնեք ներկերն ու ստացեք նոր գույն: Սովորեցրեք նրան մի քանի գույնից նոր գույն ստանալու տարբերակները:

 

 

Գովազդ