Երեխայի դաստիարակության 10 ոսկե կանոն

Զարգացում

Բոլոր ծնողներն էլ երազում են ունենալ խելացի, հաջողակ երեխաներ:

Սակայն ոչ միշտ է այդպես ստացվում: Ի՞նչն է պատճառը: Ամերիկացի հոգեբան Վիկտոր Քլայնը կարծում է, որ դրա պատճառը դաստիարակությունն է:

Ահա երեխայի դաստիարակության 10 ոսկե կանոն հոգեբանից:

1.     Օգնեք երեխային զարգացնել ինտելեկտը:

Եթե երեխան տառաճանաչ է, առանձնացրեք նրա համար տարբեր հեքիաթներ ու գրքեր: Եթե փոքրիկը դեռ չգիտի տառերը, դուք ինքներդ նրա համար կարդացեք հետաքրքիր գրքեր ու հեքիաթներ:

2.     Երեխան պետք է սովորի հարգել ինքն իրեն:

Սովորեցրեք երեխային հարգել ինքն իրեն: Սա չպետք է շփոթել ինքնասիրահարվածության հետ: Մարդն, ով ինքն իրեն հարգում է, կհարգի նաև շրջապատի մարդկանց և իրեն թույլ չի տա վատ արարքներ:  Նա ամեն ինչին կմոտենա պատասխանատվությամբ:

3.     Սովորեցրեք երեխային շփվել շրջապատի մարդկանց հետ:

Երեխան սովորում է՝ տեսնելով ծնողների օրինակը: Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան շփվի շրջապատի մարդկանց հետ,  դուք ինքներդ դա արեք: Ցույց տվեք երեխայի նկատմամբ ձեր սերը, մի բարդույթավորեք նրան:

4.     Թույլ մի տվեք, որ երեխան դառնա էկրանի գերի:

Սոցիոլոգներն ասում են, որ նախադպրոցական տարիքի երեխաները շաբաթական միջինում 50 ժամ են անցկացնում կապույտ էկրանի առջև: Բժիշկների խոսքով՝ սա արգելակում է ուղեղի ձախ կիսագնդի զարգացումը, որը պատասխանատու է խոսքի համար: Հեռուստացույց դիտելու փոխարեն կարելի է նկարել, զբաղվել սպորտով, երաժշտություն լսել:

5.     Նրա մեջ դաստիարակեք պատասխանատվություն և ճշտապահություն:

Սա նույնպես պետք է ցույց տալ սեփական օրինակով: Երեխան պետք է հասկանա, որ նախևառաջ ինքն է պատասխանատու իր արարքների համար:

6.     Սովորեցրեք երեխային հարգել իր ընտանիքը:

7.     Ստեղծեք լավ շրջապատ:

Ձեր շրջապատում պետք է լինեն հաջողակ, խելացի մարդիկ: Նրանց օրինակով երեխան կմեծանա: Նախքան երեխայի համար դպրոց ընտրելը հետաքրքրվեք, տեսեք՝ ինչ մթնոլորտ է տիրում այդ դպրոցում:

8.     Եղեք պահանջկոտ:

Ճիշտ է, երեխան գուցե մի քիչ նեղվի, բողոքի, որ այդքան խիստ ու պահանջկոտ եք նրա նկատմամբ, բայց ձեր այս վերաբերմունքի համար նա տարիներ հետո շնորհակալություն կհայտնի: Պահանջկոտ ծնողների երեխաները հետագայում իրենց գործը փորձում են կատարել բոլորից լավ: Սա էլ հաջողության գրավականների մեկն է:

9.     Երեխային սովորեցրեք աշխատել:

Երեխան պետք է իմանա աշխատանքի գինը: Սովորեցրեք նրան աշխատել: Խնդրեք երեխային օգնել ձեզ առօրա գործերում:

10.  Երեխայի փոխարեն ոչինչ մի՛ արեք:

Երեխան պետք է սովորի հույսը միայն իր վրա դնել: Գուցե դժվարին որևէ իրավիճակում դուք չլինեք իր կողքին: Մտածեք՝ ի՞նչ է նա անելու:

 

 

 

Գովազդ