Ի՞նչ պատասխանել փոքրիկի` «չեմ կարողանում» արտահայտությանը

Զարգացում

Մեծանալուն զուգըթաց մեծանում է նաև երեխաների վրա դրված պատասխանատվությունը: Տարիքի հետ երեխան պետք է ձեռք բերի նոր հմտություններ, բայց երեխաների մեծ մասը չի ցանկանում անել այդ ամենը՝ պատճառաբանելով, որ չի կարողանում: Ի՞նչ պատասխանել երեխայի «չեմ կարողանում» արտահայտությանը:

«Արի պարզենք՝ ինչպե՞ս կարելի է սովորել». կարող եք համացանցային հանրագիտարանում փնտրել:

«Կցանկանա՞ս՝ պատմեմ՝ ինչպե՞ս եմ ես սովորել անել դա». երբեմն երեխաներն իսկապես չեն կարողանում անել այսինչ բանը, որի արդյունքում ընկնում է երեխայի ինքնագնահատականը: Եթե երեխան իսկապես չի կարողանում անել որևէ բան, սովորեցրեք ու պատմեք, որ իր տարիքում Դուք ևս չէիք կարողանում անել դա: Ասեք, որ միշտ էլ կլինեն բաներ, որոնք նա չի կարողանա անել, դրանից չպետք է հուսահատվել, պետք է սովորել:

«Գուցե անենք այն, ինչ կարողանում ես». չի ստացվում նկարել շունիկ, նկարեք այն, ինչ ստացվում է: Երեխան չպետք է ընկճվի մի բանից, որը ոչ մի կերպ չի ստացվում:

«Փորձենք անել միասին». օգնեք երեխային իր համար դժվար, բայց Ձեզ համար պարզ թվացող հարցում:

«Արի սովորեցնեմ քեզ խորամանկ միջոց». սա իհարկե կոգևորի երեխային:

«Ի՞նչ ես կարծում, պետք է սովորել անել դա, թե՞ առանց դրա էլ գլուխ կհանես». «Չեմ կարողանում» պատասխանից հետո տվեք երեխային այս հարցը: Եթե պատասխանը դրական կլինի, բերեք օրինակներ, որտեղ առանց այդ հմտության ելք չկա:

Յուրաքանչյուր նոր հմտություն երեխայի ինքնուրույնության ճանապարհին մի քայլ է: Սովորեցրեք երեխային լինել ինքնուրույն:

Աղբյուրը՝ mama.ru

Գովազդ