Մրգերը բարձրացնում են երեխայի ինտելեկտի մակարդակը

Զարգացում

Օրգանիզմի բնականոն աշխատանքի ու ինքազգացողության լավացման համար ապագա մայրիկներն իրենց սննդացանկում անպայման պետք է ներառեն բուսական ծագման սննդամթերքներ:

Դրանք պետք է կազմեն սննդացանկի 2/3-ը: Օրվա ընթացքում պետք է օգտագործել բանջարեղեն, կանաչեղեն  ու մրգեր: Դրանք պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր ու միկրոտարրեր:

Մրգերը կօգնեն բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը ու պայքարել սթրեսների դեմ: Մասնագետները խորհուրդ են տալիս դրանք ուտել հում վիճակում՝ առանց շաքարավազի, օշարակի կամ այլ հավելանյութերի:

Մրգերը կարգավորում են մարսողությունը և կանխում փորկապությունը: Դրանցում առկա հիմնական սննդարար նյութերից են ֆոլաթթուն, կալիումը, բետա-կարոտինը և վիտամին C-ն:

Ալբերտայի համալսարանի մասնագետները պարզել են նաև, որ ինչքան ավելի շատ միրգ է օգտագործում հղի կինը, այնքան ավելի բարձր է լինում նրա  ապագա երեխայի ինտելեկտի մակարդակը: Մասնագետները հետազոտությունն իրականացրել են  688 երեխաների շրջանում: Պարզվել է, որ շատ մրգեր օգտագործած կանանց՝ մինչև մեկ տարեկան երեխաներն  ավելի լավ են հաղթահարել զարգազման մակարդակի թեստերը: Մեկ տարեկանում 6-7 կետով ավելի բարձր է եղել այն երեխաների IQ-ն, որոնց մայրերը հղիության ընթացքում օրական օգտագործել են մրգերի կամ մրգահյութի  մի քանի բաժին:

 

Աղբյուրը՝ 4mama.ua

Գովազդ