Ինչպե՞ ս օգնել փոքրիկին անգլերեն սովորելու հարցում. 5 խորհուրդ

Զարգացում

Ահա մի քանի տարբերակ երեխային անգլերեն հեշտ սովորեցնելու համար:

Փոխվեք դերերով

Խնդրեք երեխային, որպեսզի նա Ձեզ անգլերեն սովորեցնի: Հարցրեք՝ ինչպես կլինի անգլերենով «խնձոր», «սեղան», «գիրք» և մի շարք  բառեր: Հարցրեք՝ ինչ է Past Perfect-ը: Այսպիսով՝ և՛ Դուք, և՛ երեխան կվերհիշեք սովորածը:

Անգլերեն մուլտֆիլմեր դիտեք

Յուրաքանչյուր երեխա ունի իր սիրելի մուլտֆիլմը, որը նայել է արդեն 100 անգամ և անգիր գիտի: Ահա և գտեք այդ մուլտֆիլմի անգլերեն տարբերակն ու միասին դիտեք: Տառաճանաչ երեխաների համար կարող եք ընտրել անգլերեն ենթագրերով մուլտֆիլմեր: Քննարկեք՝ ինչ ասաց հերոսը, որ բառն ինչ էր նշանակում:

Մրցեք

Դպրոցից տուն գնալիս, զբոսնելիս մրցեք անգլերենի գիտելիքներով: Սահմանված ժամանակում ով ավելի շատ անգլերենով կթվի մրգերի, բանջարեղենների  կամ մարմնի մասերի անուններ, նա էլ կհաղթի:

Խաղացեք քարտերով

Վերցրեք քարտեր, մի երեսին գրեք հայերեն բառեր, մյուս երեսին նույն բառը՝ անգլերեն թարգմանությամբ: Երեխային ցույց տվեք հայերեն բառն ու խնդրեք՝ ասի նույն բառի անգլերեն թարգմանությունը: Հետո տեղերով փոխվեք:

Խաղացեք անգլերեն վիդեոխաղեր

Խաղերն ավելի շատ են տպավորվում երեխաների մոտ: Սակայն այս դեպքում երեխան կսովորի սահմանափակ թվով բառեր, որոնք հնչում են խաղի ժամանակ:

 

Աղբյուրը՝ mama.ru

 

Գովազդ