Դպրոցում երեխային հազար ու մի բան են հանձնարարում՝ անգիր անելուց մինչև պատմել, նոր բառեր սովորել, անգիր հաշվարկներ անել: Ինչպե՞ս օգնել փոքրիկին զարգացնել հիշողությունը։
- Երեխային պարբերաբար հարցրեք՝ ինչպե՞ս է անցել օրը։ Հրաշալի կլիներ, եթե երեխան կարողանար հերթականությամբ պատմել այն, ինչ արել է օրվա ընթացքում։
- Երեխայի հետ միասին գիրք կարդացկոնկրետ ժամանակահատվածում հիշել և բացատրել տվյալ բառերը։ Սրանք ևս օգնում են զարգացնել հիշողությունը։
- Հորինեք խաղեր։ Օրինակ՝ ընտրեք առարկաներ, երեխային խնդրեք հիշել դրանք, ապա դուրս գալ սենյակից։ Թաքցրեք առարկաներից մեկն ու խնդրեք երեխային սենյակ գալ և նշել այն առարկան, որը թացրել եք։
- Երեխային օգնեք հիշել իր սենյակին, տանը, փողոցին առնչվող առարկաները։ Սա նաև կօգնի երեխային երբեք չմոլորվել։
- Երեխայի մոտ զարգացրեք ասոցիատիվ հիշողությունը։ Օրինակ՝ որևէ առարկայի հետ որևէ հետաքրքիր ու բարի պատմություն ասոցացրեք։
- Հիշողության զարգացման համար լավ է նաև օտար լեզուների ուսուցումը։
- Սպորտը, ֆիզիկական վարժությունները խթանում են արյան շրջանառությունը, ինչը դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա։
Աղբյուրը՝ mama.ru