Ինչպե՞ս սովորեցնել երեխային պլանավորել ժամանակը. 5 խորհուրդ

Զարգացում

Երեխաների ժամանակի պլանավորումը կատարում են ծնողները՝ հիշեցնելով՝ երբ է պետք պատրաստվել դպրոց կամ մանկապարտեզ գնալուն, երբ է պետք ճաշել, ատամները լվանալ, լողանալ, քնել և այլն:

Այսպիսով, ինչպե՞ս օգնել երեխային ինքնուրույն պլանավորել ժամանակը։ 

  • Հետևեք, որ տևական ժամանակ փոքրիկը նույն գործողությունները կատարի միևնույն հերթականությամբ ու գրեթե նույն ժամին։ Այդպիսով՝ երեխայի մոտ սովորություն կձևավորվի։
  • Օրվա վերջում երեխայի հետ քննարկեք հաջորդ օրվա անելիքները՝ օգնելով հասկանալ, որքան ժամանակ է պետք տրամադրել տնային աշխատանքներին, սենյակի մաքրությանը, անձնական հիգիենային։ Այս եղանակով երեխան կսովորի գնահատել ժամանակը։
  • Երեխայի հետ միասին պլանավորեք հանգստյան օրերն ու արձակուրդները։ Երեխայի հետ մանրամասն քննարկեք անելիքները, միասին ընտրեք հանգստի վայրը, այնտեղ մեկնելու եղանակները, լսեք երեխայի կարծիքը։ Այդպիսով՝ երեխան կկարողանա հասկանալ ժամանակի և գործողությունների փոխկապակցությունը:
  • Օգտագործեք օրացույց. տան տեսանելի վայրում փակցրեք օրացույց՝ նշելով ընտանիքի համար հիշարժան օրերը: Սրա շնորհիվ երեխան կսովորի զգալ ժամանակը:

 

 

Գովազդ